041.0614.30.12.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարկային ապառքների կրճատման նպատակով.
1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա: (5-րդ կետը փոփ. 19.02.98 N 113)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի
| Ռ. Քոչարյան | - Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Ա. Դարբինյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
| Մ. Ալեքսանյան | - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
| Գ. Նանագուլյան | - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
| Գ. Մարտիրոսյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
| Հ. Քոչինյան | - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար |
| Գ. Պողպատյան | - Հայաստանի Հանրապետության կապի նախարար |
| Ֆ. Փիրումյան | - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
| Վ. Մովսիսյան | - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
| Ա. Թումանյան | - Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ |
| Ռ. Ենգիբարյան | - Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ |
| Բ. Ասատրյան | - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
| Հ. Հակոբյան | - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
| Զ. Սարգսյան | - Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահ |
(Կազմը լրաց. 19.02.98 N 113)
|
Հաստատված է |
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
|
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ |
ԺԱՄԿԵՏ |
|
1 |
2 |
3 |
|
1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը |
|
2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը: |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
|
01.02.98. |
|
3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
01.02.98. |
|
4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ մարզպետներ |
01.02.98. |
|
5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
|
6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |
|
7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
01.02.98. |
|
8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
|
01.02.98. |
|
9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
01.02.98. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1999, N 393 | 26.07.1999, N 614 | |
| 21.06.1999, N 373 | 03.07.1999, N 614 | |
| 18.12.1998, N 737 | 01.01.1999, N 614 | |
| 07.05.1998, N 228 | 25.05.1998, N 614 | |
| 19.02.1998, N 113 | 10.03.1998, N 614 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|