ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կառավարչի կամ» բառերով․
2) 3-րդ մասի ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «15 օրվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով։
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «գլխավոր տնօրենը» բառերից հետո լրացնել «, ռեկտորը» բառով:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:» նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները» բառերը փոխարինել «հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղվածքի համապատասխանությունն արձանագրությանը հավաստում է հիմնադրամի մարմնի նախագահը կամ կառավարիչը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|