030.0371.25.08.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրի 2-րդ կետը և 1998 թվականի հունիսի 24-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-66 հրամանագիրը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| Շահեն ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
| Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
| Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
| Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
| Ռուբեն ՏՈՆՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար |
| Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
| Ալբերտ ԲԱԶԵՅԱՆ | Երևանի քաղաքապետ |
| Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
| Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական |
| Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
| Մովսես ԱԲԵԼՅԱՆ | ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ |
| Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ |
| Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
| Սեն ԱՐևՇԱՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն |
| Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր |
| Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
| Գևորգ ՋԱՀՈՒԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
| Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն |
| Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն |
| Արևշատ ԱՎԱԳՅԱՆ | Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ |
| Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ |
| Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար |
| Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |