ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 հուլիսի 2018 թվականի |
թիվ 10 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կոոպերացիոն և ներմուծումը փոխարինող նախագծերի իրագործման համար մոտեցումներ մշակելու նպատակներով`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ ստեղծել (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |