ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2 փետրվարի 2018 թվականի |
թիվ 4 |
քաղ. Ալմաթի |
2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՊԱՐԵՆԻ, ՎՈՒՇԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ, ԿԱՇՎԻ ՀՈՒՄՔԻ, ԲԱՄԲԱԿԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԵՎ ԲՐԴԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված եւ համաձայնեցված՝ 2017-2018 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի եւ բրդի մասով պահանջարկի եւ առաջարկի հաշվեկշիռները՝ դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ առեւտրի ծավալներն ավելացնելու նպատակով օգտագործելու համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
