Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-116-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.25/26(1581) Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին

  

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1) ամբողջ տեքստում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով.

2) «ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի առաջին պարբերության «բնապահպանության ոլորտի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով.

3) «ԲՆՈՒԹԱԳԻՐ» բաժնի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն», «ՀՀ քաղաքաշինության նախարարություն», «Գյուղատնտեսության նախարարություն», «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ֆինանսների նախարարություն», «Քաղաքաշինության կոմիտե», «Էկոնոմիկայի նախարարություն», «Ջրային կոմիտե» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարար» բառերը՝ «Շրջակա միջավայրի նախարար» բառերով:

    

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

   

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 19

Երևան

ՀՕ-116-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան