030.0126.19.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Մինչև բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին օրենքի ընդունումը, դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները կազմելու աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և դատական նոր համակարգը բարձրորակ իրավաբանական կադրերով համալրելու նպատակով` որոշում եմ.
1. Ստեղծել իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
2. Հաստատել Հանձնաժողովի կազմը (կցվում է):
3. Հանձնաժողովին` իրավաբանական գիտելիքների կիրառման ունակության ստուգման աշխատանքներն ավարտել և հավակնորդներին վկայագրերը հանձնել մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպական և տեղեկատվական աջակցություն:
5. Հանձնաժողովի համանախագահներին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում գումարել Հանձնաժողովի առաջին նիստը, մշակել Հանձնաժողովի կանոնադրությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Երևան |
|
Հաստատված է ՆՀ-126 հրամանագրով |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ Ա Զ Մ
| Դավիթ Հարությունյան | - | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի համանախագահ) |
| Հենրիկ Դանիելյան | - | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (հանձնաժողովի համանախագահ) |
| Վրեժ Գասպարյան | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ |
| Աիդա Իսկոյան | - | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ |
| Ֆրունզե Խառատյան | - | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր |
| Արմեն Հարությունյան | - | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ |
| Արման Մկրտումյան | - | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահ |
| Միշա Փիլիպոսյան | - | Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահ |