Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-73-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2019-01.01.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.28/42(1495) Հոդ.541
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին

 

«ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» թիվը փոխարինել «24» թվով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 27

Երևան

ՀՕ-73-Ն