ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԿ-113-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության վերնագիրը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով։
2. Կարգադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները՝
1) «Լավագույն մարզական քաղաք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
2) «Լավագույն մարզական գյուղ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
3) «Լավագույն մարզական բակ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
4) «Լավագույն մարզական ընտանիք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
5) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
6) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
7) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:»։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. մարտի 20 |