ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական կառավարման համակարգի մարմինը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, որոնք տրամադրում է Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը՝ իր սահմանած կարգով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-340-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|