ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
22 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 43 կարգադրությամբ հաստատված՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղրղզստանի Հանրապետությունից
Կոժոկուլով Ռուսլան Նուռլանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործի կազմակերպման վարչության մաքսային հսկողության բաժնի ավագ տեսուչ |
Ռախիմով Կուբաթբեկ Կալիի՝ |
Առևտրաարդյունաբերական պալատի ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացման, արտահանման աջակցության, արդյունաբերական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ, «Smart Business Solutions» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն |
Ուեզբաև Ուլան Կալմուրզայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի տեղակալ |
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Տ. Ի. Ստեբունովային։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |