ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԿ-218-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների անձնագրերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 30-ի ՆԿ-64-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 24-ի ՆԿ-204-Ն կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-218-Ն կարգադրությունում՝
1) 1-ին կետի «1-11-րդ» բառերը փոխարինել «1-15-րդ» բառերով,
2) լրացնել 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ հավելվածներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հոկտեմբերի 24 Երևան ՆԿ-205-Ն |
* Հավելվածը չի բերվում: