ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 12-րդ կետի «հարկադիր» բառը փոխարինել «ոչ հոժարակամ» բառերով.
2) 15-րդ կետից հանել «(հարկադիր)» բառը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասից, 15-րդ հոդվածի 3-րդ մասից, 6-րդ գլխի վերնագրից, 22-րդ հոդվածի վերնագրից և 2-րդ մասից հանել «(հարկադիր)» բառը:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում`
ա. «օրենսգրքի» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով,
բ. «30-րդ գլխով» բառերը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-115-Ն |