ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասն «անձինք» բառից հետո լրացնել «, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ը» կետի «5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով» բառերը փոխարինել «6-րդ կամ 7-րդ մասով» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդող անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ:».
3) 3-րդ մասի «նույն մասի «ա» և «ը» կետերում» բառերը փոխարինել «նույն մասի «ա», «ը» և «թ» կետերում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-122-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|