ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 15 որոշման կատարման նպատակով, Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր կնքելու ուղղությամբ բանակցային պատվիրակության ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Ա. Ա. Սլեպնյովին և հանձնարարել նրան ապահովել բանակցային պատվիրակության գործունեությունը:
2. Բանակցային պատվիրակությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով նախապատրաստել հրահանգներ՝ Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնգիր կնքելու ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնելու համար:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
