ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում «առաջարկությունների» բառը փոխարինել «հանրագրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «առաջարկություններն» բառը փոխարինել «հանրագրերն» բառով:
Հոդված 3. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «առաջարկությունների» բառը փոխարինել «հանրագրերի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-17-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|