Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1153
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «վճարվող տոկոսավճարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների, որոնց տոկոսագումարները վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը կամ տրամադրվել է վարկը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի,» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. նոյեմբերի 13

Երևան
ՀՕ-187-Ն