Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.27/70(1345) Հոդ.1047
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը «Երևանը» բառից հետո լրացնել «հանրային իրավունքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարության կողմից լիազորված մարմինը» և «կառավարության կողմից լիազորված մարմինն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.».

2) 36-րդ կետը «քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է» բառերից հետո լրացնել «քաղաքապետին և» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով.

«37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածների 1-ին մասերում, 83-րդ հոդվածի 2-րդ մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ դադարման» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20.

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

 

1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.

6) նա հրաժարական է տվել:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:»:

 

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն երկու օր առաջ:»:

 

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»:

 

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «խմբակցության ղեկավարին» բառերից հետո լրացնել «և քաղաքապետին» բառերով.

2) 4-րդ մասից հանել «, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:».

2) 8-րդ մասը «համապատասխան խմբակցությունը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը

 

1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:

2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:»:

 

Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:»:

 

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպում է ավագանու աշխատանքները, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.».

3) 3-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «և առանձնացված» բառերով.

4) 4-րդ կետը «շինությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հողամասերի» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.».

6) 14-րդ կետը «առաջարկություն» բառից հետո լրացնել «քաղաքապետին և» բառերով.

7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) բացառապես սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:»:

 

Հոդված 17. Օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների 1-ին մասերում «պարտադիր լիազորությունները» և «պարտադիր լիազորությունը» բառերը փոխարինել «սեփական լիազորությունները» և «սեփական լիազորությունը» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 56.1-ին հոդվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «քաղաքապետ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասի առաջին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 66-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 66. Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում».

 

2) 1-ին մասի «քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 69. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները

 

1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:

2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:»:

 

Հոդված 25. Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի «քաղաքապետի կամավոր լիազորությունների» բառերը փոխարինել «համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «պարտադիր և կամավոր» բառերը փոխարինել «սեփական» բառով:

 

Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «23.00» թիվը փոխարինել «24.00» թվով:

 

Հոդված 28. Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:»:

 

Հոդված 29. Օրենքի 105-րդ հոդվածում՝

1) 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի «տարածքային կառավարման նախարարությունը» և «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը» և «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով.

2) 6-րդ մասի «օրենքի» բառը փոխարինել «օրենքով» բառով և նույն մասից հանել «77.3 - 77.5-րդ հոդվածներով» բառերը:

 

Հոդված 30. Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հոկտեմբերի 20
Երևան
ՀՕ-137-Ն