Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.66
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորում.»:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 15-րդ մասից հանել «Իրավաբանական անձանց միությունների,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի վերնագրի «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության» բառերով.

2) 2-րդ մասից հանել «առևտրային» բառը.

3) 3-րդ մասի «Առևտրային կազմակերպության անվան փոփոխության գրանցման կամ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Կազմակերպության անվան փոփոխության կամ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.

 

«Հոդված 32.1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը

 

1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:

2. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում կազմակերպությունը նախընտրելի անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն վեց ամիս պահպանվում է տվյալ կազմակերպության համար: Կազմակերպությունը պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

3. Կազմակերպության անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ, ինչպես նաև ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը:

4. Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղ: Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում Կազմակերպության անվանման գրանցումը կամ գրանցման մերժումը իրականացվում է մեկօրյա ժամկետում:

5. Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`

1) նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.

2) նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը).

3) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

6. Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:

7. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:

8. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայություն, ապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անհապաղ:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «ֆիրմային» բառը.

2) 8-րդ մասից հանել «, իրավաբանական անձանց միությունների» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենքով սահմանված դեպքերում Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 16

Երևան
ՀՕ-30-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան