ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 89-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «կրթությունը» բառից հետո լրացնել «և մասնագիտական ուսուցումը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալներին, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, գրավոր և անհատապես ծանուցում է ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրենց իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Դատապարտյալի կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, դատապարտյալների տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-229-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|