ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածը «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ համապատասխան մարմնի կազմում գործում է օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմին, ապա տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած հաստիքացուցակը ներառվում է համապատասխան մարմնի հաստիքացուցակում:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերը «գ.1» բառից հետո լրացնել «գ.2» բառով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» կետով.
«գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում՝ այդ մարմնի ղեկավարը.»։
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:».
2) 3-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-36-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|