ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
4 փետրվարի 2015 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի մշակման մասին» (կցվում է) կարգադրության նախագծին եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` հաստոցաշինության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման նպատակով`
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակել «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի» նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը` մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
