ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 նոյեմբերի 2009 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328, 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 411, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 441, 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592, 2011 թվականի մարտի 14-ի թիվ 663, 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 727, 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728, 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 858, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9, 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50, 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 56 որոշումների խմբագրությամբ)
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միության մաքսային տարածք) ներմուծվող և ցանկացած երկրի ծագում ունեցող ապրանքների նկատմամբ (այդ թվում՝ այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը որոշված չէ)՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված դեպքերի:
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տրամադրում են սակագնային առանձնաշնորհումներ այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են` Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկը՝ թիվ 2 հավելվածի համաձայն, Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկը՝ թիվ 3 հավելվածի համաձայն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153, ԵՏՀԽ 13.01.17 թիվ 8, ԵՏՀԽ 27.05.20 թիվ 50)
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
5. Սահմանել, որ 2010-2019 թվականների ժամանակահատվածում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 13 և 1701 14 ենթադիրքերի (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, շաքարի հումք) ներմուծումը՝ ներմուծման մաքսատուրքերի ազատմամբ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար։
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայման է Ղազախստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի հաստատման առկայությունը:
Ղազախստանի Հանրապետությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողովը) արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներուծման տարեկան ծավալների մասին՝ Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրման և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան։
Հանձնաժողովի որոշմամբ` կարող են անցկացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համապատասխան խորհրդատվություններ՝ Միության շաքարի շուկայում ապակայունացում թույլ չտալու նպատակով։
Ղազախստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը չեն վերաուղարկվի այլ անդամ պետությունների տարածքներ։
Սույն կետի դրույթները հիմք չեն` այլ անդամ պետությունների տարածքներից շաքարի ներմուծման նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից սահմանափակող միջոցների կիրառման համար։
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
6. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
7. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով սահմանված սակագնային արտոնություններից բացի, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով և Հանձնաժողովի որոշումներով տրամադրվում են հետևյալ սակագնային արտոնությունները:
7.1. Ներմուծման մաքսատուրքից ազատվում են՝
7.1.1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8703 ապրանքային դիրքում ընդգրկված, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցները՝ հետևյալ չափորոշիչներից որևէ մեկի կատարման դեպքում՝
ա) երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 25000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ արտադրության առկայություն, թափքի եռակցման, հավաքման և ներկման գործողությունների կատարում, Մաքսային միության մասնակից չհանդիսացող պետություններից ծագող ավտոբաղադրիչների ներմուծում՝ ըստ Միության անդամների կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար» դիրքերի՝ արտադրման համար օգտագործվող ավտոբաղադրիչների ընդհանուր արժեքի 70%-ից ոչ ավելի ծավալով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8707 ապրանքային դիրքում դասակարգվող թափքի արժեքը.
բ) 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 5000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ շարժիչային տրանսպորտային միջոցի արտադրության առկայություն, ինչպես նաև մինչև 2010 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամկետում Մաքսային միության այն մասնակից պետության հետ սույն կետի «ա» ենթակետում նշված պայմաններին համապատասխանության ապահովման մասով պարտավորություններ պարունակող համաձայնագրի կնքում, որի տարածքում իրականացվում է արտադրությունը՝ այդ պարտավորություններն ստանձելու օրվանից 84 ամիսը չգերազանցող ժամկետում:
Շարժիչային տրանսպորտային միջոցների՝ սույն կետում նշված չափորոշիչներին համապատասխանող արտադրությունն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ցանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:
Սույն կետի «բ» ենթակետի պարտավորությունները չկատարելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթակա է ցանկից հանման: Տնտեսավարող սուբյեկտի կրկնակի ընդգրկումը ցանկում թույլատրվում է սույն կետի «ա» ենթակետում նշված չափորոշիչներին համապատասխանության դեպքում.
7.1.2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8701, 8702, 8704, 8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք արտադրվել են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ՝ Հանձնաժողովի առանձին որոշմամբ սահմանված պայմանների կատարման դեպքում.
7.1.3. (ենթակետը հանվել է ՄՄՀ 15.07.11 թիվ 728)
7.1.4. Անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին ներմուծվող սարքավորումները՝ ներառյալ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև համապատասխան սարքավորման մատակարարման լրակազմում ներառվող նյութերը և լրակազմող արտադրատեսակները (բացառությամբ ենթաակցիզային արտադրատեսակների).
7.1.5. (ենթակետը հանվել է ՄՄՀ 15.07.11 թիվ 728)
7.1.6. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ նավերի միջազգային ռեեստրներում գրանցվող լողացող նավերը: Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունները տրամադրելու համար մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից 45 օրվա ընթացքում հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել նավի՝ նավերի միջազգային ռեեստրում գրանցման վկայականը, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր.
7.1.7. (ենթակետը հանվել է ՄՄՀ 14.03.11 թիվ 663)
7.1.8. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
7.1.9. 2014 թվականին Մինսկ քաղաքում Հոկեյի աշխարհի առաջնության անցկացման նպատակով ներմուծվող ապրանքները՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների, նշված առաջնության նախապատրաստման և անցկացման հարցերով կազմակերպական կոմիտեի՝ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի ու այդ ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող հաստատումը մաքսային մարմիններին տրամադրելու պայմանով.
7.1.10. Անդամ պետության նավերի ռեեստրում գրանցված, անդամ պետություններից մեկի դրոշի ներքո լողացող, Միության մաքսային տարածք ներմուծվող եւ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ ձեւակերպվող ձկնորսական նավեր, լողացող բազաներ եւ ձկնամթերքների վերամշակման ու պահածոյացման համար նախատեսված այլ ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8902 00 100 0 ծածկագիր)՝ պայմանով, որ մաքսային հայտարարագրման ժամանակ կներկայացվեն անդամ պետության նավերի ռեեստրում դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերը.
7.1.11. Տեխնոլոգիական սարքավորումները, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերը, հումքը և նյութերը, որոնք ներմուծվում են բացառապես անդամ պետության տարածքում Մաքսային միության այդ մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության գործունեության առաջնահերթ տեսակին (տնտեսության հատվածին) համապատասխանող ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում օգտագործելու համար։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այն հումքի և (կամ) նյութերի առնչությամբ, եթե այդ հումքը և (կամ) նյութերը անդամ պետություններում չեն արտադրվում (կամ արտադրվում են ներդրումային նախագծի իրագործման համար ոչ բավարար քանակով), կամ եթե անդամ պետություններում արտադրվող հումքը և (կամ) նյութերը չեն համապատասխանում իրագործվող ներդրումային ծրագրի տեխնիկական բնութագրերին։
Հանձնաժողովը անդամ պետության առաջարկների հիման վրա կազմում և թարմացնում է այն ներդրումային ծրագրերի ցանկը, որոնց իրագործման համար տրամադրվում է նշված սակագնային արտոնությունը, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի ցանկը, հումքի և նյութերի ցանկը (նշելով դրանց բնութագրերը (հատկությունները), արտադրողների անվանումները, դրանց արտադրության և սպառման տարեկան ծավալը), ինչպես նաև սահմանում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի, հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության կարգը:
Անդամ պետություններն ապահովում են այն հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը, որոնք ձևակերպված են նշված մաքսային արտոնության կիրառմամբ մաքսային ընթացակարգով.
7.1.12. Լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 995 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր ոսկու պարունակությամբ ձուլակտորներով ոսկին (հարգը՝ 99,5%-ից ոչ ցածր), լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր արծաթի պարունակությամբ ձուլակտորներով արծաթը (հարգը՝ 99,9%-ից ոչ ցածր) և լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999,5 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր մետաղի պարունակությամբ ձուլակտորներով պլատինը (հարգը՝ 99,95%-ից ոչ ցածր), որոնք ներմուծվում են անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից.
7.1.13. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ծածկագրերով դասակարգվող քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ, որոնք, մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ այն անդամ պետության տարածքի սահմաններում դրանք օգտագործելու նպատակով, որտեղ իրականացվում է այդ ապրանքի ներմուծումը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքների միջև փոխադրումների համար և (կամ) միջազգային փոխադրումների համար.
7.1.14. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվել սույն Որոշման 7.1.13 ենթակետում նշված սակագնային արտոնության կիրառմամբ, և որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում դրանց շահագործման ժամկետի ընթացքում՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.
7.1.15. Քաղաքացիական ուղևորատար և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչներ, պահեստամասեր և սարքավորումներ։
7.1.16. անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից տրված եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ լիցենզիայի հիման վրա կոնկրետ պացիենտի կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու և (կամ) ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար ներմուծվող (ներմուծված)՝ չգրանցված դեղամիջոցները, մարդկային արյունն ու դրա բաղադրիչները, մարդու օրգանները և (կամ) հյուսվածքները, այդ թվում՝ հեմոպոետիկ ցողունային բջիջները և (կամ) ոսկրածուծը.
7.1.17. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
7.1.18. Այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված` երաշխիքային ժամկետի ընթացքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և դրա շահագործման նպատակներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն.
7.1.19. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ստորաենթադիրքում ընդգրկվող՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, սակայն 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով քաղաքացիական բեռնատար ինքնաթիռները, որոնք Ղազախստանի Հանրապետություն են ներմուծվում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.20. Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող՝ օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար ուղևորատեղերով քաղաքացիական ուղևորատար տուրբոպտուտակային ինքնաթիռներ.
7.1.21. (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153)
7.1.22. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 0 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների և մետաղասալերի արտադրության համար նախատեսված և 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ՝ Ղազախստանի Հանրապետություն տարեկան 300 տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն տարեկան 150 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող վանադիում-ալյումինումային համաձուլվածքը` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն ապրանքի քանակի և այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող, Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը:
7.1.23. Ֆինլանդիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի վարձակալված տարածք ներմուծվող ապրանքները եւ տրասնպորտային միջոցները՝ «Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի ռուսական հատվածի եւ դրան հարակից տարածքի վարձակալության եւ Սայմայի ջրանցքով նավարկություն իրականացնելու մասին» 2010 թվականի մայիսի 27-ի Ռուսաստանի Դաշնության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար եւ վարձակալված տարածքի շահագործման համար։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նպատակային նշանակության մասին Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ հաստատում ներկայացնելու պայմանով, որը տրվել է Սայմայի ջրանցքի հարցերով Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի գործառույթների իրականացման ապահովման հարցերով դաշնային պետական հաստատության կողմից («Սայմայի ջրանցք» ԴՊՀ) եւ ներառում է տեղեկություններ՝ նման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաեւ դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
7.1.24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տրվել է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։
7.1.25. Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով 2016 թվականին Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ղրղզստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ՝ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։
7.1.26. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 148 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող և աերոտիեզերական ճյուղում օգտագործվող տիտանային ձուլակտորների և համաձուլվածքների արտադրության համար նախատեսված տիտանի օքսիդները՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության վավերացումը, որը տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և ապրանքի քանակի մասին:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող տիտանի օքսիդները, որոնք Բելառուսի Հանրապետության տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 7 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ տարեկան 360 տոննայից ոչ ավելի ծավալով և նախատեսված են քիմիական մանրաթելերի ու թելերի արտադրության մեջ օգտագործելու համար, ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններին տրամադրվելու պայմանով, որը տրվել է Բելառուսի Հանրապետության մարզային գործադիր կոմիտեների կողմից՝ ըստ ձեռնարկությունների գրանցման վայրի, և պարունակում է տեղեկություններ՝ ապրանքի քանակի և արժեքի մասին, ինչպես նաև նման ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
7.1.27. 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակով նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 64 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի համաձայն:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
7.1.28. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների համար նախատեսված պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելեր՝ 4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը, որը տրվել է թեթեւ արդյունաբերության ապրանքների արտադրության եւ իրացման հարցերով բելառուսական պետական կոնցեռնի կողմից եւ պարունակում է այդ ապրանքի անվանման, քանակի ու արժեքի մասին տեղեկություններ, արտաքին տնտեսական այն պայմանագրերի վավերապայմանները, որոնց հիման վրա ներմուծվում է ապրանքը, եւ ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:
7.1.29. Յամալ թերակղզում Յուժնո-Տամբեյսկի գազակոնդենսատային հանքավայրի հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի կառուցման և շահագործման ծրագրի իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող ապրանքները, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
7.1.30. Ապրանքներ, որոնք ներմուծվում են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ Բելառուսի Հանրապետությունում 2019 թվականի II Եվրոպական խաղերի նախապատրաստման և անցկացման նպատակով, բացառությամբ ենթաակցիզային ապրանքների, Բելառուսի Հանրապետության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության այն հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է «2019 թվականի II Եվրոպական խաղերի տնօրինություն» ֆոնդի կողմից և պարունակում է տեղեկություններ՝ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի և այդպիսի ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
7.1.31. 12 000 կգ-ից ավելի, սակայն 13 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով՝ բեռնատար թեքահարթակով համալրված ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 3 ծածկագրով, Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվում են 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 5 հատ քանակությամբ՝ պայմանով, որ մաքսային մարմիններին տրամադրվի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատում, որը պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծում իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ:
7.1.32.՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ հաստատված ցանկում:
Նշված արտոնությունը տրվում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար դրանց հայտարարագրի գրանցման և անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազոր մարմինների (Բելառուսի Հանրապետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության) կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ պարունակող հաստատումն անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով:
7.1.33. Միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկում ներառված ապրանքները:
Նշված արտոնությունը տրամադրվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ` ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանց հայտարարագիրը գրանցելու պայմանով:
7.1.34. Սպիտակ շաքար, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով և նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար, ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն 22,4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ 350 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով դասակարգվող և բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար նախատեսված սպիտակ շաքար և արդյունաբերական վերամշակման համար նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված հումք-եղեգնաշաքարը, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 134,4 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 40 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի գյուղատնտեսության ոլորտում Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին: Ընդ որում, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը սույն պարբերությամբ սահմանված՝ շաքարի ներմուծման հանրագումարային ծավալի շրջանակներում հումք-եղեգնաշաքարի ներմուծման ծավալը հաշվարկելիս կիրառում են հետևյալ բանաձևը՝
V = V1 x 0,98 ,
որտեղ՝
V-ն շաքարի ներմուծման սահմանված հանրագումարային ծավալի շրջանակներում հումք-եղեգնաշաքարի ներմուծման ծավալն է.
V1-ը Ղազախստանի Հանրապետություն կամ Ղրղզստանի Հանրապետություն հումք-եղեգնաշաքարի ներմուծման փաստացի ծավալն է.
0,98-ն ուղղիչ գործակիցն է:
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները երաշխավորում են, որ սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ ներմուծվող շաքարը չի վերաուղարկվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ:
Սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհումը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են մաքսային մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:
7.1.35. Խոշոր եղջերավոր անասունի միս, որը նախատեսված է բացառապես մսամթերքի արտադրության համար՝
թարմ, պաղեցրած կամ սառեցրած, որի նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 102 որոշմանը համապատասխան, կիրառվում է սակագնային քվոտա, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 1, 0201 20 200 1, 0201 20 300 1, 0201 20 500 1, 0201 20 900 1, 0201 30 000 4, 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով, որը ներմուծվում է՝ Հայաստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 21 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով
թարմ կամ պաղեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 0201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով, և սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով, որը ներմուծվում է Բելառուսի Հանրապետություն՝ 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով
սառեցրած, որի նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 102 որոշմանը համապատասխան, կիրառվում է սակագնային քվոտա, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով, որը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնություն՝ 200 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս անդամ պետության մաքսային մարմին ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու դեպքում, որը տրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ներմուծում իրականացնող կազմակերպությունների մասին, այն կազմակերպությունների մասին, որոնց հասցեով պետք է փոխանցվի մսամթերքի արտադրության համար ապրանքը, ժամկետի մասին, որի ընթացքում նման ապրանքը ենթակա է փոխանցման, նման ապրանքի անվանացանկի, քանակի, արժեքի մասին։
Այն ապրանքները, որոնց նկատմամբ, սույն կետին համապատասխան, կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է օգտագործել բացառապես Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում համապատասխանաբար մսամթերքի արտադրության համար։
Սույն կետում նշված ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև մսամթերքի արտադրության մեջ դրանց օգտագործման պահը։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 116 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.36. Խոզի միս, որը նախատեսված է բացառապես մսամթերքի արտադրության համար՝
սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 9, 0203 21 900 9, 0203 22 110 9, 0203 22 190 9, 0203 22 900 9, 0203 29 110 9, 0203 29 130 9, 0203 29 150 9, 0203 29 550 3, 0203 29 550 9, 0203 29 590 9, 0203 29 900 3 և 0203 29 900 9 ծածկագրերով, որը ներմուծվում է՝ Հայաստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 7 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով
թարմ կամ պաղեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 11 100 9, 0203 11 900 9, 0203 12 110 9, 0203 12 190 9, 0203 12 900 9, 0203 19 110 9, 0203 19 130 9, 0203 19 150 9, 0203 19 550 9, 0203 19 590 9 և 0203 19 900 9 ծածկագրերով, և սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 9, 0203 21 900 9, 0203 22 110 9, 0203 22 190 9, 0203 22 900 9, 0203 29 110 9, 0203 29 130 9, 0203 29 150 9, 0203 29 550 3, 0203 29 550 9, 0203 29 590 9, 0203 29 900 3 և 0203 29 900 9 ծածկագրերով, որը ներմուծվում է Բելառուսի Հանրապետություն՝ 20 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս անդամ պետության մաքսային մարմին ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու դեպքում, որը տրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ներմուծում իրականացնող կազմակերպությունների մասին, այն կազմակերպությունների մասին, որոնց հասցեով պետք է փոխանցվի մսամթերքի արտադրության համար ապրանքը, ժամկետի մասին, որի ընթացքում նման ապրանքը ենթակա է փոխանցման, նման ապրանքի անվանացանկի, քանակի, արժեքի մասին։
Այն ապրանքները, որոնց նկատմամբ, սույն կետին համապատասխան, կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է օգտագործել բացառապես Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության կամ Բելառուսի Հանրապետության տարածքում համապատասխանաբար մսամթերքի արտադրության համար։
Սույն կետում նշված ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև մսամթերքի արտադրության մեջ դրանց օգտագործման պահը։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 116 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
7.1.37. Սպիտակ շաքար, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով և նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար, ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն 60 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով դասակարգվող և բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար նախատեսված սպիտակ շաքար և արդյունաբերական վերամշակման համար նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումք, որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն 100 հազ. տոննայից ոչ ավելի, 350 հազար տոննա՝ Ղազախստանի Հանրապետություն, 105 հազար տոննա՝ Ղրղզստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն՝ 300 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Բելառուսի Հանրապետության լիազորված մարմնի, Ղազախստանի Հանրապետության՝ գյուղատնտեսության ոլորտում լիազորված մարմնի, Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ռուսաստանի Դաշնության՝ գյուղատնտեսության ոլորտում լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին: Ընդ որում, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սույն պարբերությամբ սահմանված՝ շաքարի ներմուծման հանրագումարային ծավալի շրջանակներում եղեգնաշաքարի հումքի ներմուծման ծավալը հաշվարկելիս կիրառում են հետևյալ բանաձևը՝
V = V1 х 0,98,
որտեղ`
V-ն՝ շաքարի ներմուծման սահմանված հանրագումարային ծավալի շրջանակներում եղեգնաշաքարի հումքի ներմուծման ծավալն է.
V1-ն՝ Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն եղեգնաշաքարի հումքի ներմուծման փաստացի ծավալն է.
0,98-ը՝ ուղղիչ գործակիցն է:
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները երաշխավորում են, որ սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ ներմուծվող շաքարը չի վերաուղարկվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ:
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին հայտը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
7.1.38. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով և Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են հետևյալ քանակով՝ 7 հազար հատ՝ 2022 թվականին, 8 հազար հատ՝ 2023 թվականին, 8 հազար հատ՝ 2024 թվականին և 8 հազար հատ՝ 2025 թվականին, Բելառուսի Հանրապետություն՝ 10 հազար հատ՝ 2022 թվականին, 15 հազար հատ՝ 2023 թվականին, 15 հազար հատ՝ 2024 թվականին և 15 հազար հատ՝ 2025 թվականին, Ղազախստանի Հանրապետություն՝ 10 հազար հատ՝ 2022 թվականին, 15 հազար հատ՝ 2023 թվականին, 15 հազար հատ՝ 2024 թվականին և 15 հազար հատ՝ 2025 թվականին, Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 հազար հատ՝ 2022 թվականին, 10 հազար հատ՝ 2023 թվականին, 10 հազար հատ՝ 2024 թվականին և 10 հազար հատ՝ 2025 թվականին։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված և այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակության և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Այն ապրանքների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքները, որոնց առնչությամբ կիրառվում է նշված սակագնային արտոնությունը, թույլատրվում է փոխանցել բացառապես Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության անձանց։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.39. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող պարենային ապրանքներ և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 1 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
7.1.40. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 2 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
7.1.41. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ դեղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 3 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
7.1.42. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 4 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
7.1.43. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ թվային տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 5 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
7.1.44. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 6 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
7.1.45. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 7 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
7.1.46. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ շինարարության բնագավառում օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 8 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
7.1.47. Անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող՝ տրանսպորտի բնագավառում օգտագործվող ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշման թիվ 9 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է տրանսպորտի բնագավառում լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 37 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
7.1.48. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ատոմակայանների համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8401 30 000 0 ծածկագրով դասակարգվող АFА 3G տիպի ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար կոմպլեկտավորող տարրերը, որոնք Ղազախստանի Հանրապետություն են ներմուծվում Ֆրանսիայի Հանրապետությունից կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այնպիսի ծավալով, որն անհրաժեշտ է ուրանին համարժեք 200 տոննայից ոչ ավելի ջերմանջատող հավաքվածքներ տարեկան արտադրելու համար, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականություն մշակող և նորմատիվային իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տեղեկություններ է պարունակում նման ապրանքների անվանացանկի ու քանակի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
Թույլատրվում է ատոմակայանների համար ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար կոմպլեկտավորող տարրերի անմաքս ներմուծում այնպիսի ծավալներով, որոնք գերազանցում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված մեկ տարվա սահմանաչափը՝ այն պայմանով, որ ներմուծվող կոմպլեկտավորող տարրերի ընդհանուր ծավալն ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կհամապատասխանի ուրանին համարժեք 600 տոննայից ոչ ավելի ջերմանջատող հավաքվածքների արտադրության համար անհրաժեշտ ծավալին։
Սույն սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.50. Սերուցքային բնական կարագ, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերով, ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն 1,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այնպիսի փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տրվել է գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառելի է սույն կետին համապատասխան սակագնային արտոնությունը, թույլատրվում են օգտագործել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
7.1.51. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դասակարգվող բազուկի տերևուքը կտրող և բազուկահավաք մեքենաների մասեր և լրակազմող մասեր.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4010 32 000 0 ծածկագրով դասակարգվող ծայրափակ շարժափոկեր` սեղանակերպ լայնական հատույթով (սեպաձև փոկեր)` բացի կողավոր շարժափոկերից, 60 սմ-ից ավելի, բայց 180 սմ-ից ոչ ավելի արտաքին շրջանագծի երկարությամբ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6813 20 000 9 ծածկագրով դասակարգվող ֆրիկցիոն (շփական) նյութերի առանձին տեսակներ և դրանից պատրաստված արտադրատեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 10 100 0 ծածկագրով դասակարգվող հալուն ապահովիչներ՝ 10 Ա-ից ոչ ավելի հոսանքի ուժով
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 70 000 2 և 853670 000 3 ծածկագրերով դասակարգվող միակցիչներ՝ օպտիկական մանրաթելերի, թելքաօպտիկական լարանների կամ կերամիկայից կամ սև մետաղից պատրաստված մալուխների համար
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8539 21 920 0 և 8539 21 980 0 ծածկագրերով դասակարգվող վոլֆրամային թելով հալոգեն շիկացման լամպ։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.52. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դասակարգվող բազուկի տերևուքը կտրող և բազուկահավաք մեքենաների մասեր և լրակազմող մասեր.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8408 90 410 9 ծածկագրով դասակարգվող սեղմումային բոցավառմամբ ներքին այրման մխոցային շարժիչների առանձին տեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 30 810 6 և 8414 30 890 2 ծածկագրերով դասակարգվող սառնարան-մեքենաների սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորների առանձին տեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8418 99 100 1 ծածկագրով դասակարգվող կողավոր–խողովակավոր տեսակի կոնդենսատորներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8527 29 000 9, 8708 40 910 9 և 8708 99 930 9 ծածկագրերով դասակարգվող շարժիչային տրանսպորտային միջոցների մասերի և պարագաների առանձին մասեր։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
7.1.53. Գյուղատնտեսական սարքավորումների մասեր և համալրող մասեր.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6812 99 900 8 ծածկագրով դասակարգվող ասբեստից կամ ասբեստի կամ ասբեստի ու մագնեզիումի կարբոնատի հիմքով ամրանավորած կամ չամրանավորած խառնուրդներից արտադրատեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7011 10 000 0 ծածկագրով դասակարգվող ապակյա գլանանոթների (այդ թվում՝ փորձանոթների և փողակների) առանձին տեսակներ՝ էլեկտրական լուսավորման սարքավորումների համար.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7315 81 000 0 ծածկագրով դասակարգվող շղթաներ՝ տափօղակային պահանգով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 10 190 0 և 7320 10 900 0 ծածկագրով դասակարգվող թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի առանձին տեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 90 100 0 ծածկագրով դասակարգվող հարթ պտուտակավոր զսպանակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9405 42 001 2 ծածկագրով դասակարգվող կոշտ տպահարթակի վրա լույսի լուսադիոդային աղբյուրներով օգտագործման համար նախատեսված լուսարձակներ և լույսի նեղ ուղղվածությամբ լամպեր։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.54. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9405 42 001 2 ծածկագրով դասակարգվող սառնարան-մեքենաների կոնտեյներներ։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
7.1.55. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 43 100 9 ծածկագրով դասակարգվող՝ վինիլքլորիդի պոլիմերներից թաղանթ և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7616 99 900 8 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինե շրջասեղմիչ օղակներ, որոնք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ համապատասխանաբար բժշկական արտադրատեսակների և օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության և իրացման համար։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է արդյունաբերական քաղաքականության կամ առողջապահության ոլորտում անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողումե մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 1–ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ։
Այն ապրանքների օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է բացառապես սույն կետի առաջին պարբերությունում նշված նպատակներով։
Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են մինչև ապրանքները սույն կետի չորրորդ պարբերությանը համապատասխան օգտագործելը, բայց ոչ ավելի, քան 5 տարի՝ «ներքին սպառման համար բացթողումե մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից։
7.1.56 Խոշոր եղջերավոր անասունների միս՝ մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար նախատեսված.
թարմ կամ պաղեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 0201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով դասակարգվող, և սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող, Բելառուսի Հանրապետություն 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.
սառեցրած, որի նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 119 որոշմանը համապատասխան՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն 10 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, և Ղրղզստանի Հանրապետություն՝ 2,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է անդամ պետության մաքսային մարմին՝ ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու այն հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրամադրվել է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի, քանակի և արժեքի մասին:
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված՝ մսամթերք արտադրող անձանց, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ ապրանքների բացթողումը, որոնց դասման չափորոշիչները կամ մսամթերք արտադրողների ցանկը կարող է որոշվել այդպիսի անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ միս վերամշակող ձեռնարկություններ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
միս վերամշակող ձեռնարկությունների կողմից այդ ապրանքները նման մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ձեռնարկության պահեստում ապրանքների ստացման պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ այդ ապրանքների բացթողման օրվանից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան.
միս վերամշակող ձեռնարկություն չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքները նման մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև միս վերամշակող ձեռնարկություններին ապրանքների իրացման (վաճառքի) պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ այդ ապրանքների բացթողման օրվանից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Միս վերամշակող ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ միս վերամշակող ձեռնարկությանը նման ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթը՝ նման ապրանքների ընդունման կամ ընդունման-փոխանցման ակտի պատճենն է:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.57. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ներառված եղեգնից շաքար-հումք՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված և Բելառուսի Հանրապետություն՝ 100 հազար տոննայից, Ղազախստանի Հանրապետություն՝ 350 հազար տոննայից, Ղրղզստանի Հանրապետություն՝ 50 հազար տոննայից և Ռուսաստանի Դաշնություն՝ 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող, համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից տրված և ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության, դրա քանակության և այդ ապրանքի ներմուծում իրականացնող կազմակերպությունների և դրա արդյունաբերական մշակում իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում (համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում):
Սույն ենթակետին համապատասխան՝ սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնից շաքար-հումքի օգտագործումը թույլատրվում է բացառապես դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնից շաքար-հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը կարող է օգտագործվել և (կամ) իրացվել բացառապես այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կատարվել է եղեգնից շաքար-հումքի բացթողում, և ենթակա չէ այլ անդամ պետություններ արտահանման:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնից շաքար-հումքի օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև եղեգնից շաքար-հումքի արդյունաբերական վերամշակում իրականացնող կազմակերպության պահեստում ստանալու պահը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքի բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի: Կազմակերպության պահեստում ապրանքի ստացումը հաստատող փաստաթուղթը այդ ապրանքի ընդունման ակտի կամ ընդունման-հանձնման ակտի պատճենն է:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 32 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.58. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 72 որոշմամբ հաստատված ցանկում ներառված, Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման համար Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներ:
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն է գործադիր իշխանության՝ Ղրղզստանի Հանրապետության շինարարության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման գործառույթներն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատման առկայությունը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքների անվանումների, դրանց քանակի և արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 72 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Այն ապրանքները, որոնց համար կիրառվում է սակագնային արտոնություն, կարող են օգտագործվել բացառապես Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, և պետք է գտնվեն հայտարարատուի և (կամ) Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքի շինարարության և (կամ) կահավորման մեջ ներգրավված անձանց փաստացի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման տակ: Թույլատրվում է այն ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և (կամ) օգտագործմանը՝ այդ ապրանքների նորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման, դրանց պահման կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն:
Այն ապրանքների օգտագործման և տիրապետման սահմանափակումները, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն, գործում են նախքան Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի պետական նշանակության շենքը շահագործման հանձնելը, սակայն դրանց բացթողման օրվանից ոչ ավելի, քան հինգ տարի՝ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
Նշված շենքը շահագործման հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթը սահմանվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
7.1.59. Սառեցրած ութոտնուկների առանձին տեսակները, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 52 900 0 ծածկագրով և նախատեսված են Բելառուսի Հանրապետությունում սննդամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար՝ 180 տոննայից ոչ ավելի ծավալով:
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայման է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայությունը, որը տրվել է Բելառուսի Հանրապետության՝ ձկան վերամշակման համալիրի գործունեության համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկությունները:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել է Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 92 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն Բելառուսի Հանրապետությունում գրանցված և սննդամթերքի արտադրողներ հանդիսացող անձանց, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ որոնց ցանկը կարող են սահմանվել ազգային օրենսդրությամբ (այսուհետ՝ սննդամթերք արտադրողներ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
սննդամթերք արտադրողների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մինչև ապրանքները ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները բաց թողնելու օրվանից 1 տարուց ոչ ավելի.
սննդամթերք արտադրողներ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մինչև սննդամթերք արտադրողներին ապրանքների իրացման (վաճառքի) պահը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները բաց թողելու օրվանից 1 տարուց ոչ ավելի:
Սննդամթերք արտադրողների պահեստում ապրանքի ստացումը կամ սննդամթերք արտադրողներին այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտի պատճենը:
7.1.60. Ներկեր և լաքեր՝ պահածոների բանկաների մետաղական կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ, դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերով և ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն՝ 500 տոննայից ոչ ավելի ծավալով, և Ղազախստանի Հանրապետություն՝ 100 տոննայից ոչ ավելի ծավալով:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այնպիսի փաստաթղթի առկայության դեպքում, որը տրվել է Հայաստանի Հանրապետության՝ գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից, կամ Ղազախստանի Հանրապետության՝ արդյունաբերության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից, և որը տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների նպատակային նշանակության, անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից կամ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 140 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Այն ապրանքների օգտագործումը, որոնց նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնությունը, թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով:
Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են նախքան սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով ապրանքների օգտագործումը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից 5 տարուց ոչ ավելի:
7.1.61. Խոշոր եղջերավոր անասունների միս, որը նախատեսված է մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար.
թարմ կամ սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով դասակարգվող, և սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող, Բելառուսի Հանրապետություն՝ 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղազախստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն՝ 20 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
սառեցված, որի նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 121 որոշմանը համապատասխան՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն՝ 8,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 3,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն՝ 80 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ խոշոր եղջերավոր անասունների միս ներմուծող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի վերաբերյալ:
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված անձանց և մսամթերք արտադրողներին, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է այդ ապրանքների բացթողումը, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ մսամթերք արտադրողների ցանկը կարող է սահմանվել այդ անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ մսի վերամշակման ձեռնարկություններ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
մսամթերքի վերամշակման ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան․
մսամթերքի վերամշակման ձեռնարկություններ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մինչև ապրանքները մսամթերքի վերամշակման ձեռնարկություններին իրացնելու (վաճառելու) պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստ ապրանքների մուտք գործելը կամ մսամթերքի վերամշակման ձեռնարկությանը այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը:
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ իրենց տարածքից այն պատրաստի մսամթերքի արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որն արտադրվել է այլ անդամ պետությունների տարածքում նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.1.62. Ընտանի թռչնի միս՝ նախատեսված մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար,
որի նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 121 որոշմանը համապատասխան, դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 100 1, 0207 14 100 1, 0207 26 100 1 և 0207 27 100 1 ծածկագրերով և ներմուծվում Բելառուսի Հանրապետություն՝ 10,9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով.
ընտանի հավերի միս սառեցված՝ դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 9 և 0207 14 500 9 ծածկագրերով և ներմուծվում Ռուսաստանի Դաշնություն՝ 140 հազար տոննա ծավալից ոչ ավելի.
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ընտանի թռչունների միս ներմուծող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի վերաբերյալ:
«Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված անձանց և մսամթերք արտադրողներին, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է այդ ապրանքների բացթողումը, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ որոնց ցանկը կարող է սահմանվել այդ անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ մսի վերամշակման ձեռնարկություններ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
մսամթերքի վերամշակման ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարվանից ոչ ավելի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան
մսամթերքի վերամշակման ձեռնարկություններ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները մսամթերքի վերամշակման ձեռնարկություններին իրացնելու (վաճառելու) պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարվանից ոչ ավելի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստ ապրանքների մուտք գործելը կամ մսամթերքի վերամշակման ձեռնարկությանը այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը:
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ իրենց տարածքից այն պատրաստի մսամթերքի արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որն արտադրվել է այլ անդամ պետությունների տարածքում նշված սակագնային արտոնության կիրառմամբ՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 144 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
7.2. Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում են այդ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված սակագնային արտոնությունները, ստորագրված մինչև 2010 թվականի հունվարի 1-ը՝ մինչև այդ միջազգային պայմանագրերի միասնականացումը և (կամ) գործողության դադարեցումը՝ դրանց եզրափակիչ դրույթներին համապատասխան։
7.3. Թույլատրվում է տրամադրել սակագնային արտոնություններ այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից որպես կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (ֆոնդում) հիմնադրի ներդրում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերով սահմանված ժամկետների սահմաններում:
7.4. Եթե սակագնային արտոնության տրամադրման ժամանակ Մաքսային միության՝ այդ որոշումն ընդունող մասնակից պետությունը որոշում է կոնկրետ վճարողներին, որոնց տրամադրվում է այդպիսի սակագնային արտոնությունը, ապա Մաքսային միության այդ մասնակից պետությունը ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության մեխանիզմի վերաբերյալ այնպիսի առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով, որով բացառվում է դրանց ոչ նպատակային օգտագործումը, ինչպես նաև Մաքսային միության այլ մասնակից պետությունների տարածքներում տնտեսական շրջանառության մեջ ներգրավումը:
Անդամ պետության կողմից սակագնային արտոնություն կիրառվում է ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության առաջարկվող մեխանիզմի հետ Հանձնաժողովի համաձայնության դեպքում։
Սույն կետի դրույթները չեն սահմանափակում 7.1.11 կետում նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանները։
7.5. Բելառուսի Հանրապետության տարածք ոչ ավելի, քան 25 հազար հատին համապատասխան ծավալով ներմուծվող և սեղմված կամ հեղուկացված գազի համար տարաների արտադրության նպատակով նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7311 00 110 0, 7311 00 130 0, 7311 00 190 0 և 7311 00 300 0 ծածկագրերով դասակարգվող՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար անկար տարաների նախապատրաստվածքների առնչությամբ տրամադրել սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մասքատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 15 %-ից մինչև 5 % նվազեցնելու տեսքով։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության այն հաստատումը Բելառուսի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների բացթողման ժամանակ, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագրի ներկայացումից առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին հայտը գրանցվել են մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 78 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:
7.6. Տրամադրել սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելով մաքսային արժեքի 15%-ից մինչև 5%՝ Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7311 00 110 0, 7311 00 130 0, 7311 00 190 0 և 7311 00 300 0 ծածկագրերով դասակարգվող՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար նախատեսված՝ 25 հազար հատից ոչ ավելի քանակով անկարան տարողությունների համար։
Նշված սակագնային արտոնությունը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության մաքսային մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված փաստաթղթի առկայության դեպքում, որը պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպումն իրականացնող կազմակերպության մասին։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտականությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
ապրանքների բացթողում՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան, և ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտականության կատարում և (կամ) ապրանքների հայտարարագրում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան հաշվարկված չափերով դրանց գանձում՝ հաշվի առնելով ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները՝ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի նվազեցման տեսքով.
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ կետի 3-8-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները։
(7-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ՄՄՀ 15.07.11 թիվ 728, փոփ. ԵՏՀԿ 25.06.13 թիվ 140, խմբ., փոփ. ԵՏՀԽ 25.09.13 թիվ 55, լրաց. ԵՏՀԽ 04.03.14 թիվ 29, ԵՏՀԽ 15.08.14 թիվ 57, ԵՏՀԽ 12.11.14 թիվ 132, խմբ. ԵՏՀԽ 23.12.14 թիվ 128, լրաց. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 16, ԵՏՀԽ 23.11.15 թիվ 71, խմբ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 89, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 4, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 9, լրաց. ԵՏՀԽ 06.04.16 թիվ 24, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 57, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 58, ԵՏՀԽ 09.08.16 թիվ 64, ԵՏՀԽ 30.11.16 թիվ 129, խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 144, փոփ., խմբ. ԵՏՀԽ 21.12.16 թիվ 153, խմբ. ԵՏՀԽ 10.11.17 թիվ 77, ԵՏՀԽ 20.12.17 թիվ 99, լրաց. ԵՏՀԽ 16.02.18 թիվ 2, խմբ. ԵՏՀԽ 18.04.18 թիվ 41, լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 110, ԵՏՀԽ 14.06.18 թիվ 63, ԵՏՀԽ 19.12.19 թիվ 121, ԵՏՀԽ 16.03.20 թիվ 21, ԵՏՀԽ 03.04.20 թիվ 33, փոփ. ԵՏՀԽ 01.10.20 թիվ 86, փոփ., լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 97, լրաց. ԵՏՀԽ 23.04.21 թիվ 33, փոփ. ԵՏՀԽ 23.04.21 թիվ 39, լրաց. ԵՏՀԽ 14.07.21 թիվ 78, ԵՏՀԽ 02.12.21 թիվ 140, ԵՏՀԽ 12.11.21 թիվ 116, փոփ. ԵՏՀԽ 24.12.21 թիվ 148, լրաց. ԵՏՀԽ 21.01.22 թիվ 7, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 37, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 38, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 39, փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 48, ԵՏՀԽ 05.04.22 թիվ 49, լրաց. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 58, փոփ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 71, լրաց. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 74, խմբ. ԵՏՀԽ 10.06.22 թիվ 94, լրաց. ԵՏՀԽ 21.06.22 թիվ 101, փոփ. ԵՏՀԽ 21.06.22 թիվ 102, ԵՏՀԽ 15.07.22 թիվ 117, փոփ., լրաց. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150, խմբ., փոփ. ԵՏՀԽ 17.10.22 թիվ 159, լրաց. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 19, ԵՏՀԽ 15.02.23 թիվ 27, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 32, ԵՏՀԽ 23.06.23 թիվ 72, ԵՏՀԽ 29.08.23 թիվ 92, խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 134, լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 140, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 123, ԵՏՀԽ 12.12..23 թիվ 144)
(7-րդ կետի 7.1.39 - 7.1.42, 7.1.44 և 7.1.46 ենթակետերով նախատեսված՝ մաքսային արտոնությունների կիրառմամբ «Ներքին սպառման համար բացթողումե մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն որոշման թիվ 1 հավելվածում և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման հավելվածում ներառված ապրանքների նկատմամբ սահմանված օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները գործում են մինչև ԵՏՀԽ 05.04.22 թիվ 46 որոշման 3-րդ կետն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ նույն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան)
(7-րդ կետի 7.1.39, 7.1.40, 7.1.42, 7.1.44-7.1.47 ենթակետերով նախատեսված՝ սակագնային արտոնությունների կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն որոշման թիվ 1 հավելվածում և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունացումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող առանձին ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման հավելվածում ներառված ապրանքների համար օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև ԵՏՀԽ 15.04.22 թիվ 76 որոշման 3-րդ կետը կետն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ նույն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան)
8. (կետն ուժը կորցրել է ՄՄՀ 09.12.11 թիվ 859)
9. (կետն ուժը կորցրել է ՄՄՀ 09.12.11 թիվ 859)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից։
◙(հավելվածներում կատարվող փոփոխությունները հնարավոր չէ իրականացնել սույն որոշման ցանկի բացակայության պատճառով)
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Ա. Կոբյակով |
ՈՒ. Շուկեև |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|