ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-340-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի մարտի 3-ի ՀՕ-135-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90119)։
7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321,688.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 315,725.51 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 15,147.5 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 5,963.31 հազար հայկական դրամ:
8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 226,971.16 հազար հայկական դրամ:
9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2024 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 94,717.65 հազար հայկական դրամ:
10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
11. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:
12. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 4 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը դատական գործընթացում է, և 1 գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունը կատարվել է, իսկ ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկվել է 30 000 000 հայկական դրամի չափով տուգանք.
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:
13. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
14. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
|
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը(ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար-ման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերու-թյան հաշվե-կշռում ամրա-գրված պարտա-վորու-թյունները(հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնա-վորեցման պայմանագրի |
Գնորդը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
1. |
«Հրազդան մարզա-համալիր» ՓԲԸ-ի 100%պետական սեփակա-նություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90051) |
ք. Երևան, Ծիծեռնա-կաբերդի խճուղի 2/3 |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառավարու- թյան 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1388-Ա որոշում |
3,228,782. 7(այդ թվում՝ 0․102737 հա հողատա-րածքի 191,850․0 հազար հայկական դրամ շուկայական արժեքը) |
3,036,932. 7(առանց 0․102737 հա հողատա-րածքի 191,850․0 հազար հայկական դրամ շուկայական արժեքի)գումարը վճարել 10 տարվա ընթացքում՝ յուրա-քանչյուր տարի 303,693.27 հազար հայկական դրամ |
18,692.8 |
Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1,200,000.00 հազար հայկական դրամի չափով ներդրում` |
«ՆԵՔՍՏ ՋԵՆ ՍՊՈՐՏՍ» ՍՊԸ |
|
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
|
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
20.01.2024 թ. |
Պահպանվել է։ |
|
2. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
24.02.2024 թ. |
Պահպանվել է։ |
|
3. |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր ք.Երևան, Խանջյան 19, Գնորդներ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-իաշխատավորական կոլեկտիվ՝ 40%, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ՝ 30%, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ՝ 30% Պայմանագիր՝ 435-ՈՒ 22.10.2002 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
22.10.2024 թ. |
Պահպանվել է: |
|
4. |
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Գնորդ՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ Պայմանագիր՝ 880-Ու 10.08.2020 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
10.08.2024թ. |
Պահպանվել է: |
|
5. |
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի ք.Երևան, Բագրատունյաց 73 և «Բագավան» ՓԲԸ-ի ք. Աշտարակ, Բագավան 2 100% բաժնետոմսեր Գնորդ՝ «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312 Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ |
Կատարել 3,4 մլրդ հայկական դրամի չափով ներդրում, ապահովել 180 նոր աշխատատեղ՝ ամսական միջին աշխատավարձը դարձնելով 80 000 հայկական դրամ, պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
14.10.2024թ․ |
Դատական գործընթացում է: |
|
6. |
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ք. Երևան, Օրբելի 41 |
Կատարել 150 000 000 հայկական դրամի ներդրում, պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
30․12․2024 թ․ |
Հաշվարկվել է տուգանք 30 000 000 հայկական դրամ, պահպանվել է ընկերության գործունեության պրոֆիլը: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: