ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 10 Երևան ՀՕ-337-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: