ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված), Մաքսային միության մաքսային օրենսգրքի 66-րդ հոդվածին և 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 139 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագիրը լրացնելու կարգի մասին» հրահանգում՝
ա) 15-րդ կետի 42-րդ ենթակետը տասնիններորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարն այն ապրանքների նկատմամբ, որոնք նույնական են հայտարարագրվող ապրանքներին, և որոնց մաքսային արժեքն ընդունվել է մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան կատարված լրացուցիչ ստուգման արդյունքներով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ հսկողություն անցկացնելու կարգի 111 կետով նախատեսված դեպքում.».
բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետը քսանյոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«6-րդ բաղադրիչը՝ նշվում է այն ժամկետը լրանալու ամսաթիվը, որի ընթացքում հայտարարատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ լրացուցիչ ստուգում անցկացնելու ժամանակ մաքսային մարմնի կողմից ներկայացված հարցմանը համապատասխան:»:
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.03.18 թիվ 42)
3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակի դասակարգչի 9-րդ բաժինը 09030 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«09031 Այն հայտարարագրված ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագիրը, որոնց հայտագրված մաքսային արժեքն ընդունվել է մաքսային մարմնի կողմից՝ լրացուցիչ ստուգման արդյունքներով:
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 27.03.18 թիվ 42)