Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 187
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 187

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 187 որոշմամբ

 

ՁԵՎ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստր

 

Երկիրը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայականը (այսուհետ՝ վկայական)

Վկայականի մասին տեղեկությունները

իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը

վկայականի համարը

վկայականի տիպը

վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթիվը

վկայականի գործողության կարգավիճակը

վկայականի գործողությունը կասեցնելու ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի (իրավաբանական անձի) և դրա առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի) մասին

լրիվ անվանումը

կրճատ անվանումը

հարկային համարը

գտնվելու վայրը

փաստացի հասցեն

մասնաճյուղի հատկանիշը

8

9

10

11

12

13

 

Տեղեկություններ լիազորված տնտեսական օպերատորի՝ օգտագործման համար նախատեսված կամ ապրանքների ժամանակավոր պահպանության համար օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին (այսուհետ` պահպանության վայրեր)

Տեղեկություններ այն մաքսային մարմինների մասին, որոնց վերապահված է պահպանության վայրերի հսկողությունը

այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածքում է գրանցված պահպանության վայրը

մաքսային հսկողության գոտու համարը կամ դրա ստեղծումը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը

պահպանության վայրի անվանումը

պահպանության վայրի փաստացի հասցեն

Պահպանության վայրի մակերեսը (մ2)

14

15

16

17

18

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 187 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 431-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի (այսուհետ՝ ընդհանուր ռեեստր) ձևավորման և վարման կանոնները։

2. Ընդհանուր ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) էլեկտրոնային տեսքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների այն ռեեստրների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետությունների ռեեստր, անդամ պետություններ) տեղեկությունների հիման վրա, որոնց վարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրի ձևի մասին» թիվ 186 որոշմամբ։

Ընդհանուր ռեեստրը ներառված է Հանձնաժողովի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների կազմում:

3. Ընդհանուր ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են անդամ պետությունների ռեեստրների տեղեկությունների ստացումը, համակարգումը, արդիականացումն ու պահպանումը։

4. Ընդհանուր ռեեստրում ընդգրկվում են անդամ պետությունների ռեեստրների այն տեղեկությունները, որոնք ունեն «ՀՏ» (հանրային տեղեկություններ) նշումը։

5. Անդամ պետությունների ռեեստրների տեղեկություններն ընդհանուր ռեեստրը ձևավորելու նպատակով Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմինների կողմից (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ)։

6. Անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները Հանձնաժողով է ներկայացնում հետևյալ դեպքերում.

ա) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկում՝ տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության ռեեստրում այդպիսի տեղեկությունները ներառելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում․

բ) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի գործողության կասեցումը. տեղեկությունները ներկայացվում են վկայականի գործողությունը կասեցնելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում.

գ) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայականի գործողության վերականգնումը. տեղեկությունները ներկայացվում են վկայականի գործողությունը վերականգնելու ամսաթվից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո.

դ) լիազորված տնտեսական օպերատորի հանումը անդամ պետության ռեեստրից. տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու ամսաթվից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո.

ե) անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելիս նրա կողմից հայտարարված տեղեկությունների փոփոխություն՝ տեղեկությունները ներկայացվում են անդամ պետության ռեեստրում փոփոխությունները կատարելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում․

զ) անդամ պետության ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու մասին անդամ պետության մաքսային մարմնի որոշման չեղարկումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա՝ տեղեկությունները ներկայացվում են լիազորված տնտեսական օպերատորի վկայականի կարգավիճակի մասին փոփոխություններն անդամ պետության ռեեստրում կատարելու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:

(6-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 20.08.24 թիվ 101)

(6-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում ԵՏՀԿ 20.08.24 թիվ 101 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)

7. Հանձնաժողովը անդամ պետության ռեեստրի տեղեկությունները ստանալու ամսաթվից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օր հետո թարմացնում է ընդհանուր ռեեստրի տեղեկությունները՝ միաժամանակ անդամ պետությունների լիազորված մարմիններին (այդ թվում՝ անդամ պետության ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու մասին վկայական տված անդամ պետության լիազորված մարմինը) ավտոմատ կերպով տեղեկացնելով ընդհանուր ռեեստրում իրականացված թարմացման մասին։

8. Հանձնաժողովն ընդհանուր ռեեստրը տեղադրում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում և բոլոր շահագրգիռ անձանց համար ապահովում է հասանելիությունը դրանում պարունակվող տեղեկություններին։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 20.08.24 թիվ 101)

9. Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրման ենթակա է այն ընդհանուր ռեեստրը, որը պարունակում է տեղեկություններ այն լիազորված տնտեսական օպերատորների (իրավաբանական անձանց) մասին, որոնց անդամ պետության ռեեստրում ընդգրկելու մասին վկայականներն ունեն հետևյալ կարգավիճակները՝

ա) «գործում է»․

բ) «կասեցվել է»․

գ) «վերականգնվել է և գործում է»։

(9-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 20.08.24 թիվ 101)

(կարգը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 20.08.24 թիվ 101)

 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.08.2024, թիվ 101 01.07.2025, թիվ 187
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան