ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 197 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության 6-րդ կետի իրականացման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 28.12.21 թիվ 184)
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 28.12.21 թիվ 184)
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրման մասին» թիվ 167 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 167 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 179 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի2018 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 197 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների
(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 28.12.21 թիվ 184)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 197 որոշմամբ |
(ձևաչափերն ուժը կորցրել է ԵՏՀԿ 28.12.21 թիվ 184)