ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի տասներկուերորդ պարբերությունը, 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և» բառերը, 11-րդ հոդվածի 5-րդ մասից՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ» բառերը, իսկ 15-րդ հոդվածի 6-րդ մասից՝ «կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 28 Երևան ՀՕ-328-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2025 թվական: