ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«23» հոկտեմբերի 2025 թ. |
N 1470-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) լրացնել նոր 99․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«99․1․Սույն հավելվածի 99-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ղեկավար պաշտոնների դասընթացին մասնակցած և թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք կարող են հրավիրվել (մասնակցել) նաև ղեկավար պաշտոններից տարբերվող թափուր պաշտոնների համար անցկացվող պաշտոնի նշանակման հարցազրույցին։»։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված՝ հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթների նկատմամբ։
|
10/23/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: