ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ոստիկանության ծառայողի և փրկարարական ծառայողի նկատմամբ թունաքիմիական փորձաքննությունն իրականացվում է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-321-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: