ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 27 հունվարի 2025 թվականի  | 
 թիվ 11  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 11-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 112-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Բ. Սագինտաև  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 27-ի թիվ 11 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարվող
14.3.6.13.4 և 14.3.6.13.5 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «*.13.4. Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d)  | 
 «Նախորդող փաստաթուղթը» վանդակը  | 
 «Նախորդող փաստաթուղթը» վանդակը  | 
 01  | 
 եթե «Էքսպրես բեռների համար մաքսային հայտարարագրի գրանցման համարը (сасdо:ЕхргеssСаrgоDeclarationIDetails)» վավերապայմանը լրացված չէ, և մինչև էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքները հանձնվել են ժամանակավոր պահպանման, ապա «Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d)» վավերապայմանը պետք է լրացվի  | 
| 
 *.13.5. Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)  | 
 «Նախորդող փաստաթուղթը» վանդակը  | 
 «Նախորդող փաստաթուղթը» վանդակը  | 
 01  | 
 եթե «Փաստաթղթի համարը (csdo:DocId)» վավերապայմանը լրացված է, ապա «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը պետք է լրացվի, այլապես «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:Doc CreationDate)» վավերապայմանը չպետք է լրացվի  | 
| 
 1  | 
 եթե «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը լրացված է, ապա վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ УУУУ-ММ-DD»։  |