ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 մայիսի 2025 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի «Սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանելու մասին» թիվ 64 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Կարանիկ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 42 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 64 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետում՝
ա) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«ապրանքների բացթողումն իրականացվել է մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան, և մաքսային հսկողության անցկացման արդյունքներով ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են այդ ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանելու դեպքեր, ինչի արդյունքում ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում կատարվել են սակագնային առանձնաշնորհումներ չկիրառելու հետ կապված համապատասխան փոփոխություններ (լրացումներ)։»
բ) հինգերորդ պարբերությունում «երրորդ և չորրորդ» բառերը փոխարինել «երրորդ-հինգերորդ» բառերով։
2. 2-րդ կետում՝
ա) վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բառերով.
«, գործող է (որի կիրառման ժամկետը (գործողության ժամկետը) չի լրացել) սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումի գրանցման օրվա դրությամբ և (կամ) ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.».
բ) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետի վեցերորդ պարբերությունում նշված ապրանքի ծագման սերտիֆիկատի ներկայացում չի պահանջվում՝
սույն որոշման 1-ին կետի երրորդ-հինգերորդ պարբերություններին համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվելու դեպքում, եթե նախքան սույն կետի չորրորդ պարբերությունում նշված դիմումը ներկայացնելը մաքսային հսկողության անցկացման արդյունքներով մաքսային մարմինների կողմից չի հայտնաբերվել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված
վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ պայմանավորվածության առկայության դեպքում, որի կիրառման հնարավորությունը նախատեսված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու համապատասխան կանոններով, ինչը թույլ է տալիս իրականացնել սույն կետի վեցերորդ պարբերությունում նշված ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման փաստի և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգում։ Ընդ որում՝ այդ սերտիֆիկատի մասին տեղեկությունները պետք է նշվեն ապրանքների հայտարարագրի ճշգրտման մեջ։»։
գ) տասներորդ պարբերությունում «չորրորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «չորրորդ և հինգերորդ պարբերություններով» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: