ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 փետրվարի 2025 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 17 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. Այն ապրանքների ցանկի 2.8 բաժնի ծանոթագրությունները, որոնց առնչությամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ծանոթագրությամբ՝
«3. Սույն բաժնի 1-ին աղյուսակում նշված վայրի կենդանիների տեսակների առնչությամբ ոչ սակագնային կարգավորումը տարածվում է նաև դրանց տեսանելի մասերի և ածանցյալների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0507 90 000 0, 0510 00 000 0 ծածկագրեր) վրա՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող վայրի կենդանիների տեսանելի մասերից և ածանցյալներից։»։
2. Վայրի կենդանի կենդանիների և վայրի բույսերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ներառված հազվագյուտ ու անհետացման վտանգի տակ գտնվող տեսակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթում (նշված որոշման թիվ 6 հավելված)՝
ա) 1-ին կետի՝
առաջին պարբերության մեջ «(այսուհետ` հազվագյուտ վայրի կենդանի կենդանիներ և (կամ) վայրի բույսեր» բառերը փոխարինել «այսուհետ համապատասխանաբար՝ հազվագյուտ վայրի կենդանի կենդանիներ և (կամ) վայրի բույսեր, միասնական ցանկ)».
երկրորդ պարբերությունից հանել «նշված» և «այդ» բառերը.
բ) 4-րդ կետի՝
առաջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«4. Ֆիզիկական անձանց կողմից հազվագյուտ վայրի կենդանի կենդանիների և (կամ) վայրի բույսերի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների արտահանումն իրականացվում է սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունների հավելվածներին համապատասխան՝ հաշվի առնելով միասնական ցանկի 2.8 բաժնի 3-րդ հավելվածը։».
առաջին պարբերության մեջ «4. Արտահանում» բառը փոխարինել «Արտահանում» բառով: