ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՁՈՒԼՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 43 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի հակագնագցման ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 70 500 9 ծածկագրով դասակարգվող ձուլված ալյումինե անվասկավառակների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 43 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2029 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 43 որոշմամբ նախատեսված չափերով հակագնագցման տուրքի գանձումը.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 23 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 19-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ձուլված ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 23 որոշումը։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝ իրականացնել մոնիթորինգ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 70 500 1 ծածկագրով դասակարգվող ձուլված ալյումինե անվասկավառակների մատակարարումների նկատմամբ և նշված մատակարարումների ծավալների էական ավելացման կամ հակագնագցման միջոցի շրջանցման փաստերի հայտնաբերման դեպքում ապահովել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 70 500 1 ծածկագրով մատակարարումների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողության տարածման հարցի ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը՝ համապատասխան կրկնակի ուսումնասիրության սկզբի օրվանից 6 ամսվա ընթացքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |