ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 122 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) անցումային դրույթների մասին» թիվ 39 որոշման 1-ին կետում՝
ա) «ա» ենթակետի առաջին պարբերությունում «, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «և կիրառվում են մինչև Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որի կնքումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 104-րդ հոդվածի 5-րդ կետով (այսուհետ՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագիր), սակայն 2030 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ».
բ) «բ» ենթակետում և «գ» ենթակետի առաջին պարբերությունում «2025 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, սակայն 2030 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |