ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրդինատորների» բառը փոխարինել «ռեզիդենտների (օրդինատորների)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի (կլինիկական ռեզիդենտուրայի)» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առողջապահության ոլորտի մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգը, ներառյալ՝ հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, նեղ մասնագիտացմամբ ուսումնառություն), դրանց կազմակերպման և իրականացման պայմանները և վերջնարդյունքները հաստատում է Կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ՝ կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում՝
1) 1-ին, 8-րդ, 20-րդ մասերի «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով.
2) 4-րդ մասի «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառության» բառերով.
3) 7-րդ մասից հանել «և հետբուհական մասնագիտական» բառերը.
4) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 19-րդ մասի «հետբուհական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 ՀՕ-292-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
