ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.
«Հոդված 55.1. |
Հանրային (պետական) բուհի կամ հանրային (պետական) գիտական կազմակերպության գնումների կատարման առանձնահատկությունները |
1. Հանրային (պետական) բուհի կամ հանրային (պետական) գիտական կազմակերպության գնումների կատարման դեպքում՝
1) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորություններն իրականացնում է բուհի կամ գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը.
2) պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-304-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
