ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «առկա ուսուցման ձևով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում՝
1) «հաստատություններում առկա ուսուցման» բառերը փոխարինել «հաստատություններ առկա ուսուցման ձևով (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ) սովորելու նպատակով» բառերով.
2) «ասպիրանտներին,» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը «հեռակա ուսուցման ձևով» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11-րդ կետի «հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում» բառերը փոխարինել «հաստատությունում` մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) 11.2-րդ կետի «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասում՝
1) «և հետբուհական» բառերը հանել.
2) «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-296-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
