ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 փետրվարի 2022 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է)՝ հաշվի առնելով կայացած քննարկումն ու այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Նախքան «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 284-րդ կետի երրորդ և յոթերորդ պարբերություններով նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերն ուժի մեջ մտնելը, այն ժամկետները, որոնց ընթացքում կարող է մաքսային մարմին ներկայացվել առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում ներմուծված ապրանքը սպառելու հաստատումը, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:».
2) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301 կետով.
«301. Սույն հիմնադրույթի 30-րդ կետի դրույթները կիրառվում են հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառելու կամ չկիրառելու հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների նկատմամբ՝ հաշվի առնելով «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 8 հավելված) VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմը՝ այդ մեխանիզմի կիրառման ժամակահատվածում:».
3) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 8 հավելված)՝
VIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«VIII. Հատուկ մեխանիզմը՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս
1. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 30-րդ կետի կիրառման առանձնահատկությունները՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումների առնչությամբ
275. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան ներկայացված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու (չկիրառելու) մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը չեղարկելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը պետք է պարունակի Հանձնաժողովի կոլեգիայի որոշման այդպիսի չեղարկման կամ դրանում փոփոխություն կատարելու տնտեսական հիմնավորումը (փոփոխություններ կատարելու մասին առաջարկը ներկայացնելու դեպքում՝ նշելով այդ փոփոխությունները):
276. Հանձնաժողովի կոլեգիայի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու (չկիրառելու) մասին որոշումը, որի նկատմամբ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետի չորրորդ կամ հինգերորդ պարբերությանը համապատասխան ներկայացվել է առաջարկ, ուժի մեջ չի մտնում և կասեցվում է Միջկառավարական խորհրդի կողմից հարցի քննարկման և այդ քննարկման արդյունքներով համապատասխան որոշման ընդունման համար անհրաժեշտ ժամկետով, սակայն դրա կասեցման օրվանից 12 ամիսը չգերազանցող ժամկետով:
Միջկառավարական խորհրդի կողմից որոշում ընդունելիս կոնսենսուսի բացակայության դեպքում հարցն ուղարկվում է լրամշակման և ներկայացվում է Միջկառավարական խորհրդի կրկնակի քննարկմանը՝ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի սահմաններում՝ Միջկառավարական խորհրդի՝ կոնսենսուսով ընդունվող փոխընդունելի լուծում փնտրելու և մշակելու համար:
277. Սույն արձանագրության 276-րդ կետում նշված ժամկետի ընթացքում Միջկառավարական խորհրդի կոնսենսուսային որոշման բացակայության դեպքում, Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 276-րդ կետին համապատասխան կասեցված որոշումն ուժի մեջ է մտնում տվյալ ժամկետը լրանալուց հետո, և Միջկառավարական խորհուրդը Հանձնաժողովին հանձնարարում է անցկացնել Հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժի մեջ մտած որոշմանը համապատասխան կիրառվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի վարչական վերանայում՝ ներքին շուկայի պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում դիրքորոշումը ձևավորելու և Հանձնաժողով ուղարկելու համար լիազորված՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի (այսուհետ՝ իրավասու մարմին) կամ ապրանքը սպառողների համապատասխան դիմումն ստանալու դեպքում դրա փոփոխման կամ չեղարկման նպատակով:
2. Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 277-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտած որոշման իրագործման մոնիթորինգը
278. Հանձնաժողովի կոլեգիայի՝ սույն արձանագրության 277-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտած որոշման հիման վրա կիրառվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի գործողության ժամկետի յուրաքանչյուր 12 ամիսը լրանալուց հետո, Հանձնաժողովն անցկացնում է մոնիթորինգ՝ ապրանքը սպառողների նկատմամբ նշված միջոցի ազդեցության և դիմող-արտադրողների կողմից այն միջոցների իրականացման վերաբերյալ, որոնք, պայմանավորված հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմամբ, նպաստում են փոփոխվող տնտեսական պայմաններին տնտեսության ճյուղի հարմարեցմանը:
Այդպիսի մոնիթորինգի արդյունքների մասին զեկույցը Հանձնաժողովի կողմից ներկայացվում է Միջկառավարական խորհրդի քննարկմանը:
3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումները Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունվելու առանձնահատկությունները
279. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քվեարկության արդյունքներով ուսումնասիրություն անցկացնող մարմնի կողմից առաջարկվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին որոշում չի ընդունվել, Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն է ներկայացվում միջոցը չկիրառելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է սահմանված կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հիմնավորված առարկությունների հիման վրա:
Ուսումնասիրություններ անցկացնող մարմնի կողմից առաջարկված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառմանը դեմ քվեարկած Հանձնաժողովի կոլեգիայի յուրաքանչյուր անդամի գրավոր հիմնավորված առարկությունները Հանձնաժողովի կոլեգիայի որոշման հետ մեկտեղ հրապարակվում են «Ինտերնետ» ցանցի Միության պաշտոնական կայքում:
4. Վարքագծային առաջարկություններ արտադրողների համար
280. Ուսումնասիրություններն անցկացնող մարմինը դիմումատու հանդիսացող կամ դիմումին կողմ արտահայտված արտադրողների համար մշակում է վարքագծային առաջարկություններ, որոնք դառնում են հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին որոշման անբաժանելի մասը՝ հետևյալ դեպքերից մեկի ժամանակ՝
եթե Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից սույն արձանագրության 221-րդ կետին համապատասխան անցկացված գնահատման արդյունքներով ստացվել է Միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի թողած ենթադրյալ բացասական ազդեցության մասին եզրակացություն.
եթե անդամ պետության իրավասու մարմնի կողմից ստացվել է դիմում, որով հիմնավորվում են ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող ապրանքը սպառողների խտրականության ռիսկերը և (կամ) ապրանքի անհասանելիության առաջացումը՝ հաշվի առնելով շուկայի կառուցվածքը:
Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ենթադրյալ բացասական ազդեցության մասին եզրակացությունների հետ միասին իրավունք ունի ուսումնասիրություններն անցկացնող մարմին ներկայացնել վարքագծային առաջարկությունների պահպանման վերաբերյալ առաջարկներ:
281. Վարքագծային առաջարկությունները կարող են ներառել անդամ պետությունում ապրանքի սպառողների խտրականություն չթույլատրող միջոցները, ինչպես նաև այլ անհրաժեշտ պայմաններ:
282. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի կողմից վարքագծային առաջարկությունների զգալի խախտումներ հաստատվելու դեպքում հնարավոր կարճ ժամկետում, որը, որպես կանոն, չի գերազանցում ուսումնասիրությունն սկսելու օրվանից 6 ամիսը, անցկացվում է կրկնակի ուսումնասիրություն, որի արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխվում կամ չեղարկվում է՝ ելնելով ապրանքային շուկայի համար խախտումների հետևանքների ծանրությունից:
5. Տեղեկատվության հավաքագրումը
283. Սույն արձանագրության VI բաժնի դրույթները, որոնք վերաբերում են ուսումնասիրություններն անցկացնող մարմնի հարցմամբ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեղեկատվության տրամադրմանը, կիրառվում են սույն բաժնով նախատեսված վարչական վերանայման և մոնիթորինգի նկատմամբ:
6. Գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման դեպքում անդամ պետությունների տնտեսության ճյուղը որոշելու առանձնահատկությունները
284. Այն դեպքում, երբ անդամ պետությունների տնտեսության ճյուղը ընկալվում է սույն արձանագրության 233-րդ կետով սահմանված իմաստով, առանձնացված մրցակցող շուկայի տարածքը համընկնում է մեկ կամ մի քանի անդամ պետությունների տարածքների հետ և ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է որոշում՝ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին, ապա այդպիսի միջոցը կիրառվում է բացառապես ուսումնասիրվող առանձնացված մրցակցային շուկայի տարածքում օգտագործման համար մատակարարվող ապրանքների ներմուծման նկատմամբ:
Հակագնագցման կամ փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված որոշմանը համապատասխան հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը կիրառելու դեպքում, այդպիսի տուրքի վճարումն իրականացվում է առանձնացված մրցակցող շուկա մտնող անդամ պետության տարածք ներմուծվող և այն մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայմանը հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարումն է:
Գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի գումարը ենթակա է վերադարձի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի: Այն ժամկետը, որի ընթացքում այդ հաստատումը կարող է ներկայացվել մաքսային մարմին, սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
Առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքը սպառելու հաստատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից և կարող է անդամ պետությունների օրենսդրության կիրառում նախատեսել:
Առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածք ներմուծվող և այն մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների նկատմամբ, որոնցով ձևակերպելու պայմանը հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարումն է, տրամադրվում է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի:
Հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի այն գումարի չափով դրամական միջոցներով (փողերով), որը ենթակա կլիներ վճարման՝ առանձնացված մրցակցող շուկա մտնող անդամ պետության տարածքում այդպիսի ապրանքները ներմուծելու և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով այդպիսի ապրանքը ձևակերպելու դեպքում:
Գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող անդամ պետության տարածքում, որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորությունների կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողերի) գումարները ենթակա են վերադարձի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի: Այդպիսի հաստատումը մաքսային մարմին ներկայացնելու համար նախատեսված ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
Նշված հաստատումը սույն կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողերի) գումարը ենթակա է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման հաշվին հաշվանցման և ըստ սույն արձանագրության հավելվածի նախատեսված կարգի հաշվեգրման և բաշխման:
7. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի և իրավասու մարմինների փոխգործակցությունը
285. Ուսումնասիրություններն անցկացնող մարմնի՝ իրավասու մարմինների հետ ուսումնասիրություններ անցկացնելու հարցերի շուրջ փոխգործակցությունը կազմակերպելու նպատակով, իրավասու մարմիններն ապահովվում են ուսումնասիրության նյութերին հասանելիությամբ՝ հաշվի առնելով հետևյալ դրույթները՝
1) ուսումնասիրություններն անցկացնող մարմինը ուսումնասիրության ընթացքում, հաշվի առնելով սույն արձանագրության 258-րդ կետի պահանջները, իրավասու մարմիններին, իրենց հարցման հիման վրա, տալիս է սույն արձանագրության 213-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերությունների մեջ նշված տեղեկություններին ծանոթանալու հնարավորություն՝ «Ինտերնետ» ցանցի Միության պաշտոնական կայքում այդ տեղեկություններին հասանելիություն ապահովելու միջոցով կամ ուսումնասիրություններն անցկացնող մարմնի կողմից սահմանված այլ եղանակով, ինչպես նաև տալիս է հնարավորություն ուսումնասիրություններն անցկացնող մարմնի տրամադրության տակ եղած՝ Միության և անդամ պետությունների ապրանքային շուկաների կառուցվածքի ու կոնյունկտուրայի մասին տեղեկատվությանը ծանոթանալու համար.
2) իրավասու մարմինները երրորդ անձանց չեն փոխանցում և այլ եղանակով չեն հրապարակում ուսումնասիրության անցկացման հետ կապված տեղեկատվությունը:
8. Մրցակցության վրա պաշտպանական միջոցների ազդեցության հետևանքների գնահատումը
286. Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման համար հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից միջոցի գործողության ժամկետը լրանալու հետ կապված՝ սույն արձանագրության 31-րդ, 109-րդ և 174-րդ կետերի հիման վրա անցկացվող կրկնակի ուսումնասիրությունների շրջանակներում անցկացվում է կիրառվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի՝ մրցակցության վրա ազդեցության հետևանքների գնահատում՝ սույն արձանագրության 221-րդ կետին համապատասխան մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության գնահատում անցկացնելու շրջանակներում:
9. Սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը
287. Անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով սկզբնական ժամանակատվածում, որը կազմում է ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» 202__ թվականի _______________-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 2 տարի, և հաջորդող 2-ամյա ժամանակահատվածների ընթացքում, եթե սկզբնական կամ հաջորդող 2-ամյա ժամանակահատվածները լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ Հանձնաժողով չի ներկայացվում անդամ պետության ղեկավարի՝ սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը կասեցնելու մասին ծանուցումը: Հանձնաժողովը նշված ծանուցումն ստանալու մասին տեղեկացնում է մյուս անդամ պետություններին՝ այն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշված ծանուցումն ստանալու դեպքում անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովը դադարում են սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով առաջնորդվելը՝ սկզբնական կամ հերթական 2-ամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մինչև Միջկառավարական խորհրդի համապատասխան որոշումն ընդունելը:
Ուսումնասիրություններն անցկացնող մարմինը հրապարակում է սույն բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը կասեցնելու մասին տեղեկատվությունը «Ինտերնետ» ցանցի Միության պաշտոնական կայքում նախապես, սակայն սկզբնական կամ հաջորդող 2-ամյա ժամանակահատվածը լրանալուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ:
Նախքան նշված ծանուցումն ուղարկելը՝ անդամ պետությունն իր մտադրության մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և խորհրդակցություններ անցկացնելու հարցում ուղարկում՝ առկա մտահոգությունները կարգավորելու նպատակով:
Սույն բաժնով սահմանված հատուկ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից անդամ պետությունները, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովը շարունակում են առաջնորդվել սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով: Ընդ որում, 2-ամյա ժամանակահատվածների ընթացքը հաշվվում է այդ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից:
288. Հատուկ մեխանիզմի կիրառումն սկսելու կամ վերսկսելու ամսաթվով անցկացվող ուսումնասիրությունների վրա սույն բաժնի դրույթները տարածվում են միայն ուսումնասիրության ընթացքը չխախտող մասով:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ IX բաժնով.
«IX. Եզրափակիչ դրույթներ
1. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշումները դատական կարգով բողոքարկելու առանձնահատկությունները
289. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված՝ Հանձնաժողովի որոշումները և (կամ) գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին գործերը քննելու կարգը և առանձնահատկությունները որոշվում են Միության դատարանի ստատուտով (Պայմանագրի 2-րդ հավելված) և Միության դատարանի կանոնակարգով։
2. Միության դատարանի որոշումների կատարումը
290. Հանձնաժողովն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Միության դատարանի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառմանը վերաբերող որոշումները կատարելու համար։ Միության դատարանի կողմից Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչված Հանձնաժողովի որոշումը Հանձնաժողովի կողմից համապատասխանեցվում է Պայմանագրին և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին՝ ուսումնասիրություններ անցկացնող մարմնի նախաձեռնությամբ Միության դատարանի որոշումը կատարելու համար անհրաժեշտ կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու միջոցով։
Կրկնակի ուսումնասիրություն անցկացնելիս, հաշվի առնելով համապատասխան տարբերությունները, կիրառվում են ուսումնասիրության անցկացմանն առնչվող դրույթները։
Սույն կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը, որպես կանոն, չի գերազանցում 9 ամիսը։
3. Ուսումնասիրության ընթացակարգերի վարչարարությունը
291. Սույն արձանագրության կատարման նպատակով Հանձնաժողովը որոշումներ է ընդունում ուսումնասիրություն սկսելու, անցկացնելու, ավարտելու և (կամ) կասեցնելու ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների արդյունքում չպետք է փոփոխվեն Պայմանագրի դրույթները, կամ դրանք չպետք է հակասեն այդ դրույթներին։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ____________ քաղաքում, 202___ թվականի ____________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |