ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյակի, որոշում եմ.
1. Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:
2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության նախագահ |
| Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության վարչապետ |
| Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության պետական նախարար |
| Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի |
| Վարդգես ԳՆՈՒՆԻ |
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և |
| Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
| Ռոմեո ՇԱԽԱԹՈՒՆՅԱՆ | - Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր |
3. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
28 մարտի 1994 թ. ՆՀ-281 |