ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 178 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 70 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավելվածի համաձայն փոփոխություններ կատարել «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի թիվ 70 որոշման մեջ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 178 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի թիվ 70 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «համապատասխանության գնահատման (հավաստման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
ա) անվանման մեջ «համապատասխանության գնահատման (հավաստման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)» բառերով.
բ) 2-րդ վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
գ) 3-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Համապատասխանության գնահատման փաստաթուղթ».
դ) 5-րդ դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ «3603 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3603» ծածկագրով.
ե) ծանոթագրություններում՝
1-ին կետում՝ անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
ծանոթագրոթյունների 2-րդ կետում «համապատասխանության գնահատման (հավաստման)» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների)»։
