ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 23 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XV բաժինը, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությանը (այսուհետ՝ Արձանագրություն) (Պայմանագրի թիվ 16 հավելված), Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկի 54-րդ կետին համապատասխան, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոններին (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության իրագործման նպատակով։
Սույն փաստաթղթի դրույթները չեն տարածվում Պայմանագրի XXII բաժնով կարգավորվող՝ գույքի գնահատման ծառայությունների մասով պետական (մունիցիպալ) գնումների վրա և պետական իշխանության գործառույթների կատարման համար մատուցվող՝ գույքի գնահատման ծառայությունների վրա։
2. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ռեեստր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ մյուս անդամ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող մատակարարների ռեեստր, որն անդամ պետության ծառայություններ մատուցողների բաց ցանկ է, որը վարում է ծառայություն մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմինը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների աշխատանքային լեզվով՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով.
ռեցիպիենտ երկիր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որի տարածքում իրականացվում է մյուս անդամ պետությունների ծառայություններ մատուցողների՝ գույքի գնահատման ծառայությունների մատուցումը Արձանագրության 6-րդ կետի 22-րդ ենթակետով նախատեսված եղանակներով՝ հաշվի առնելով Պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներն ու Արձանագրության 61-րդ և 62-րդ կետերը.
ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայության մատակարար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այնպիսի անձ է, որը մատուցում է գույքի գնահատման ծառայություն կամ մտադիր է մատուցել այդպիսի ծառայություն, այդ թվում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում։
Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ և Կանոններով սահմանված իմաստներով:
II. Հասանելիություն՝ գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է ցանկացած այլ անդամ պետության ծառայություն մատուցողի՝ գույքի գնահատման ծառայությունների մատուցման (հասանելիություն շուկային) իրավունքը՝ ծառայություններ մատուցողի կողմից իր անդամ պետության տարածքում ստացված թույլտվության (դրա առկայության դեպքում) և ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից ցանկացած անդամ պետությունում ստացված մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են ռեցիպիենտ երկրի տարածքում (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշմամբ նախատեսված՝ օբյեկտների ցանկը)։
Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է անդամ պետությունների իրավասու մարմինների պարտականությունը՝ մյուս անդամ պետությունների տարածքներում թույլտվության (դրա առկայության դեպքում) կամ մասնագիտական որակավորման հիման վրա գնահատման գործունեություն (գույքի գնահատման ծառայությունների մատուցում) իրականացնելու՝ ծառայություններ մատուցողի մտադրության վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրում ներառելու մասով։
4. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է ծառայություններ մատուցողի պարտականությունը՝ իր գրանցման (հիմնադրման) անդամ պետության իրավասու մարմնին տեղեկացնել մյուս անդամ պետությունների տարածքներում անվճար, անժամկետ, չծանրաբեռնող և ծանուցողական հիմունքներով գնահատման գործունեություն իրականացնելու (գույքի գնահատման ծառայություններ մատուցելու) մտադրության մասին՝ նշված տեղեկատվությունը ռեեստր մուտքագրելու համար։
III. Գնահատման գործունեության իրականացում՝ գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում
5. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում են ցանկացած այլ անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից գույքի գնահատման ծառայությունների մատուցման վերաբերյալ դրույթները (հաշվի առնելով գույքային պատասխանատվության ապահովումը)՝ ռեցիպիենտ երկրի ազգային ռեժիմի և այլ ռեժիմների պայմաններով՝ Պայմանագրի XV բաժնին ու Արձանագրությանը համապատասխան։
6. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է ծառայություններ մատուցողի պարտականությունը (որի վերաբերյալ տեղեկությունները ներառվել են ռեեստրում)՝ իր գրանցման (հիմնադրման) իրավասու մարմին էլեկտրոնային եղանակով ուղարկել տեղեկատվություն՝ գույքի գնահատման մասին այն հաշվետվությունների (եզրակացությունների) վերաբերյալ, որոնք նախապատրաստվել են մյուս անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն փաստաթղթի հավելվածով նախատեսված ձևով՝ տարին առնվազն մեկ անգամ և հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ, կամ տեղեկատվություն դրանց բացակայության մասին։
Ծառայություններ մատուցողի կողմից սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկատվությունն իր գրանցման (հիմնադրման) իրավասու մարմին յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրում ներառելու օրվանից) չուղարկելը հանգեցնում է մյուս անդամ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցմանը՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը։
IV. Հսկողություն գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում
7. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է ռեցիպիենտ երկրի տարածքում գույքի գնահատման ծառայություններ մատակարարող՝ ծառայություններ մատուցողի գործունեության նկատմամբ հսկողություն, որն իրականացվում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի կողմից՝ Կանոնների VII բաժնին, սույն փաստաթղթին, ռեցիպիենտ երկրի օրենսդրությանը համապատասխան՝ Պայմանագրի XV բաժնով և Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների պահպանմամբ։
Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է նաև ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի կողմից ռեցիպիենտ երկրի տարածքում՝ գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության՝ մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից խախտումների վերաբերյալ բողոքների ուսումնասիրման ընթացակարգը՝ այդ անդամ պետության ծառայություններ մատուցողների համար սահմանված կարգով և ժամկետներում։
Անդամ պետությունում մեկից ավելի իրավասու մարմնի առկայության դեպքում մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողը ռեեստրում նշում է այն իրավասու մարմնի անվանումը, որն իրականացնում է ծառայություններ մատուցողի գործունեության նկատմամբ հսկողությունը և դրա վերաբերյալ բողոքների ուսումնասիրումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմին ռեցիպիենտ երկրի տարածքում ծառայություններ մատուցողի գործունեության վերաբերյալ շահագրգիռ անձից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը 7 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է ուղարկման ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին։
8. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում, Պայմանագրի XV բաժնին և Արձանագրությանը համապատասխան, նախատեսվում են հետևյալ պարտադիր ընթացակարգերը՝
մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում օրենսդրությունը խախտելու դեպքում ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) երկրի իրավասու մարմինը, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտումների և ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը ռեեստրում՝ սույն փաստաթղթի հավելվածին համապատասխան.
մյուս անդամ պետության ծառայություններ մատուցողի կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում այն նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքում, որոնցով նախատեսվում է ծառայություններ մատուցողի՝ գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը և (կամ) այդ իրավունքից զրկումը, ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմինը, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտման ու ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը ռեեստրում՝ ներառյալ ծառայություններ մատուցողի՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը՝ դրա օրենսդրությամբ նախատեսված ժամկետով և Արձանագրությամբ ու Կանոններով նախատեսված պայմաններով։
9. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսվում է անդամ պետությունների իրավասու մարմինների պարտականությունը՝ ծառայություններ մատուցողի՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցման համար հիմքերի վերացման վերաբերյալ տեղեկատվությունը ռեեստրում ներառելու մասով (հաստատող տեղեկությունները տրամադրելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում)։
10. Անդամ պետությունների (ռեցիպիենտ երկրի և ծառայություններ մատուցողի գրանցման (հիմնադրման) պետության) իրավասու մարմինների փոխգործակցության կարգը, այդ թվում՝ ծառայություններ մատուցողի գործունեության վերաբերյալ բողոքների ուսումնասիրման ժամանակ, սահմանվում է վարչական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով։
ՀԱՎԵԼՎԱԾ Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների |
(ձև)
ՌԵԵՍՏՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ մյուս անդամ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող մատակարարների
I. Ֆիզիկական անձինք
Հա-մա-րը՝ ը/կ |
Ռեես-տրային գրառման եզակի համարը |
Ռեեստր մուտ-քա-գրելու ամսա-թիվը |
Ազգա-նունը, անունը, հայրա-նունը (առկա-յության դեպ-քում) |
Անձի նույնա-կանաց-ման տվյալ-ները1 |
Թույլտվությունը2 |
Ծառա-յություն-ների մատա-կարար-ման ձևը3 |
Այն անձի անվանումը, որի հետ գնահատողը կնքել է աշխա-տանքային պայմա-նագիր (առկայու-թյան դեպքում)՝ նշելով գտնվելու վայրը և նույնակա-նացման տվյալները4 |
Տեղեկու-թյուններ՝ գույքային պատաս-խանա-տվու-թյունն ապա-հովելու վերա-բերյալ (առկա-յության դեպ-քում)5 |
Տեղե-կու-թյուն-ներ՝ կա-տար-ված հաշ-վետվու-թյուն-ների վերա-բերյալ (հա-մարը, կազմ-ման ամսա-թիվը, գնա-հա-տման օբ-յեկտը, արժեքի տե-սակը) |
Ռեցի-պիենտ երկիրը և իրա-վասու մար-մինը6 |
Իրավունքի կասեցումը |
Իրավունքի վերա-կանգնումը |
Խախտ-ման անվա-նումը | |||||
թույ-լտվու-թյան անվա-նումը՝ նշելով վավերա-պայման-ները (առկա-յության դեպ-քում) |
ուղղությունն ըստ որակա-վորումների/գույքի գնահատման օբյեկտների տեսակների |
գործո-ղության ժամ-կետը (առկա-յության դեպ-քում) |
որոշ-ման (փաս-տա-թղթի) ամսա-թիվը |
ժամա-նակա-հատ-վածը |
հիմ-նա-վորու-մը |
որոշ-ման (փաս-տա-թղթի) ամսա-թիվը |
հիմնա-վորու-մը | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
II. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը
Հա-մարը՝ ը/կ |
Ռեես-տրա-յին գրա-ռման եզա-կի հա-մարը |
Ռե-եստր մուտ-քա-գրելու ամսա-թիվը |
Անձի անվա-նումը՝ նշելով գտնվե-լու վայրը |
Անձի նույ-նակա-նաց-ման տվյալ-ները4 |
Տեղեկություններ՝ իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ գնահատողների վերաբերյալ |
Տեղեկու-թյուն-ներ՝ անձի գույ-քային պատաս-խանա-տվու-թյունն ապա-հովելու վերա-բերյալ (առկա-յության դեպ-քում)5 |
Տեղեկու-թյուններ՝ կատար-ված հաշվե-տվու-թյունների վերա-բերյալ (համարը, կազմման ամսաթիվը, գնահատ-ման օբյեկտը, արժեքի տեսակը, գնահա-տողի (գնահա-տողների) Ա.Ա.Հ.-ն) |
Ռեցի-պիենտ եր-կիրը և իրա-վասու մար-մինը6 |
Իրավունքի կասեցումը |
Իրավունքի վերա-կանգնումը |
Խախտ-ման անվա-նումը | |||||||
ազգա-նունը, անու-նը, հայրա-նունը (առկա-յու-թյան դեպ-քում) |
թույլտվությունը2 |
տեղեկու-թյուններ՝ գույքային պա-տասխա-նատվու-թյունն ապա-հովելու վերա-բերյալ (առկա-յության դեպ-քում)5 |
որոշման (փաստա-թղթի) ամսա-թիվը |
ժա-մա-նա-կա-հատ-վածը |
հիմնա-վո-րումը |
որոշ-ման (փաս-տա-թղթի) ամսա-թիվը |
հիմնա-վորումը | |||||||||||
թույլ-տվու-թյան անվա-նումը՝ նշելով վավերա-պայ-ման-ները (առկա-յության դեպ-քում) |
ուղղու-թյունն ըստ որակա-վորում-ների/գույքի գնա-հատման օբյեկտ-ների տե-սակների |
գործո-ղության ժամ-կետը (առկա-յության դեպ-քում) | ||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
_________________
1 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` Հայաստանի Հանրապետությունում, վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)` Բելառուսի Հանրապետությունում, անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղազախստանի Հանրապետությունում, հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)` Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
2 Մասնավոր գործելակերպ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ աշխատանքային պայմանագրի հիման վրա:
3 Մասնավոր գործելակերպ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ աշխատանքային պայմանագրի հիման վրա:
4 ՀՎՀՀ-ն, ՎՀՀ-ն, ԱՆՀ-ն, բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)՝ Ղազախստանի Հանրապետությունում, ՀՎՆՀ-ն, պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)՝ Ռուսաստանի Դաշնությունում։
5 Ապահովագրական պոլիսի վավերապայմանները և այլն։
6 Ռեցիպիենտ երկրի անվանումը, որտեղ մատակարարվում է գույքի գնահատման ծառայությունը, և ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնի անվանումը:
