ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 525-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆ-ՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 22-ից մինչև 2027 թվականի մարտի 21-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիապրիլի 18-ի N 525-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չա-փի միա-վորը |
Քանա-կը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տեղե-կու-թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
7408191000 |
Պղնձալար |
Պղնձալար 0․5 մմ-ից ավելի/ |
կգ |
3 000 000 |
Իրան, Հնդկաստան |
Իրան, Հնդկաստան |
10 500 000 000 |
|
2․ |
3904100009 |
Պոլիվինիլ-քլորիդի հումք առաջնային |
Պոլիվինիլքլորիդի հումք առաջնային, այլ բաղադրիչների հետ չխառնված փոշու տեսքով |
կգ |
1 013 000 |
ԱՄՆ |
ԱՄՆ, Վրաստան, Թուրքիա |
384 940 000 |
|
3․ |
2917399500 |
Պլաստիֆիկատոր / DOTP |
Օրգանական քիմիական մածուցիկ հեղուկ՝ պլաստի- ֆիկատոր, (dotp) մալուխների պվք մեկուսիչների արտադրության համար (ոչ դեղագործական նպատակների համար) |
կգ |
706 000 |
Թուրքիա |
Վրաստան, Թուրքիա |
423 000 000 |
|
4․ |
2836500000 |
Կալցիումի կարբոնատ CT-2X |
Կալցիումի կարբոնատ փոշու տեսքով CT-2X |
կգ |
905 000 |
Թուրքիա |
Վրաստան, Թուրքիա |
90 500 000 |
|
5․ |
3812390000 |
Կայունարարներ ՊՎՔ արտադրության մեջ օգտագործվող |
Կայունարար պվք-ի արտադրության համար |
կգ |
46 000 |
Թուրքիա |
Վրաստան, Թուրքիա |
55 200 000 |
|
6․ |
3901109000 |
Պոլիէթիլենային հումք առաջնային |
Պոլիէթիլենի հումք՝ առաջնային, հատիկավոր, 0․94-ից պակաս տեսակարար կշռով, /apxlp12bc, apcat12n/ |
կգ |
92 000 |
Իրան |
Իրան, Թուրքիա |
64 400 000 |
|
Ընդամենը |
11 518 040 000 |
(հավելվածը լրաց., փոփ. 09.10.25 N 1416-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
