ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
11 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 192 կարգադրությամբ հաստատված՝ Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Բելառուսի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ներառել հետևյալ անձանց.
Բոգդանով Ալեքսեյ Իգորի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետ |
Գուսակով Գորդեյ Վլադիմիրի՝ |
«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ԱԱՀ-ում համակարգային հետազոտությունների ինստիտուտ» հանրապետական գիտական ունիտար ձեռնարկության գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն |
Կարբանովիչ Տատյանա Միխայիլի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կարտոֆիլաբուծության, պտղաբանջարեղենաբուծության, ագրոքիմիայի և բույսերի պաշտպանության վարչության պետ, բուսաբուծության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ռաստորգուև Պյոտր Վլադիսլավի՝ |
«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ԱԱՀ-ում համակարգային հետազոտությունների ինստիտուտ» հանրապետական գիտական ունիտար ձեռնարկության գիտական և նորարարական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ |
Տարաշկևիչ Սերգեյ Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կայուն զարգացման գլխավոր վարչության բնական համալիրների էկոնոմիկայի վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ. |
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ. Ա. Կլեգին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
