ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մինսկ |
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում կաթնամթերքի առանձին տեսակների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) կարգն ու սահմանելու ամսաթիվը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) սահմանված ժամկետներից շուտ:
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են ցանկում ներառված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույնականացման միջոցներով, որոնք զետեղվում են կաթնամթերքի սպառողական և խմբային փաթեթվածքի վրա և որոնք համապատասխանում են սույն որոշմամբ հաստատված բնութագրերին.
կաթնամթերքի խմբային փաթեթվածքը նույնականացման միջոցներով դրոշմավորված՝ մեկ ապրանքի որոշակի քանակությամբ սպառողական փաթեթվածքները միավորող փաթեթվածք է, որը նաև կարող է իրացվել սպառողին։ Կաթնամթերքի խմբային փաթեթվածքը կազմալուծվում է դրանից ապրանքի առնվազն մեկ միավորը հանելիս։ Սպառողական փաթեթվածքները շրջանառությունից դուրս են բերվում դրանք միավորող խմբային փաթեթվածքն իրացնելիս՝ խմբային փաթեթվածքը շրջանառությունից դուրս բերելու հետ միաժամանակ.
սպառողական փաթեթվածքն արտադրանքի առաջնային փաթեթվածքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք է, որն իրացվում է արտադրանքի հետ միասին.
բազմակի կիրառման համար նախատեսված փաթեթվածքով (բազմաշրջանառու փաթեթվածք)՝ 20 լիտր և ավելի ծավալով կամ 20 կիլոգրամ և ավելի քաշով կաթնամթերքը ենթակա չէ դրոշմավորման՝ նախքան արդյունաբերական եղանակով սպառողական փաթեթվածքի մեջ այն կշռածրարելը.
կաթնամթերքը, որի զտաքաշը կազմում է 30 գրամ և դրանից պակաս, մանրածախ օղակում ոչ արդյունաբերական եղանակով փաթեթավորված կաթնամթերքը, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սնունդը և հատուկ նշանակության դիետիկ բուժիչ ու դիետիկ կանխարգելիչ սնունդը ենթակա չեն դրոշմավորման.
ապրանքների հավաքածուն կաթնամթերքի շրջանառության մասնակցի կողմից ձևավորվող՝ ապրանքների ամբողջություն է, որը ներառում է դրոշմավորված կաթնամթերքը, միավորված է ընդհանուր սպառողական փաթեթվածքի միջոցով, ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց) և ենթակա է իրացման (վաճառքի)՝ դրա կազմալուծման հնարավորությամբ։ Ապրանքների հավաքածուն իրացնելիս՝ ապրանքների հավաքածուն շրջանառությունից դուրս բերելու հետ միաժամանակ՝ շրջանառությունից դուրս է բերվում ապրանքների այդ հավաքածուի մեջ ներառված դրոշմավորված կաթնամթերքը։ Ապրանքների հավաքածուի կազմալուծման դեպքում դրա կազմալուծման մասին տեղեկություններն արձանագրվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում, իսկ ապրանքների այդ հավաքածուի մեջ ներառված դրոշմավորված կաթնամթերքը դրվում է շրջանառության մեջ.
ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորում չի իրականացվում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այսուհետ՝ ազգային օպերատորներ).
նախքան իրենց տարածքներում ապրանքների դրոշմավորում սահմանելը՝ այն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք չեն սահմանել ապրանքների դրոշմավորում, ապահովում են իր տարածքում ապրանքների դրոշմավորում սահմանած՝ անդամ պետության ազգային օպերատորից ստացված նույնականացման միջոցների ձևավորման համար օգտագործվող պայմանանշանների եզակի հաջորդականությունների (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրեր) տրամադրումն իրենց անդամ պետություններում գրանցված՝ ապրանքների շրջանառության այն մասնակիցներին ու արտադրողներին, որոնք իրականացնում են ապրանքների մատակարարումն ապրանքների պարտադիր դրոշմավորում սահմանած անդամ պետություն՝ այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա.
իր տարածքում ապրանքի դրոշմավորում սահմանած անդամ պետության ազգային օպերատորն ապահովում է դրոշմավորման ծածկագրերի հատուցելի հիմունքով տրամադրումը՝ մյուս անդամ պետությունների ազգային օպերատորների հարցման հիման վրա՝ 1 ժամից ոչ ավելի ժամկետում.
անդամ պետության ազգային օպերատորն այդ անդամ պետությունում գրանցված ապրանքների շրջանառության մասնակիցների հարցման հիման վրա ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչ ուղարկված հաղորդագրությունները համարվում են անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի պատշաճ տեղեկացում՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից այդ հաղորդագրություններն ուղարկվելն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
անդրսահմանային առևտրի ժամանակ ազգային օպերատորներն ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության՝ միմյանց միջև փոխանակումը.
ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված տեղեկատվական համակարգ) միջոցով։ Սույն որոշմանը համապատասխան՝ նշված փոխգործակցության իրականացման համար ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստությունը պետք է ապահովվի մինչև 2021 թվականի հունիսի 1-ը։ Դրոշմավորման ծածկագրերի պատվերի առնչությամբ ազգային օպերատորների փոխգործակցության իրականացման մասով ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստությունն ապահովելուց և տվյալ փոխգործակցության նպատակով ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման համար ազգային օպերատորների պատրաստությունն ապահովելուց առաջ այդ փոխործակցությունը կարող է անմիջականորեն իրականացվել ազգային օպերատորների միջև՝ պաշտպանված ուղիներով.
մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական եղանակներ սահմանելը՝ անդամ պետություններում օգտագործվում են այդ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ կրիպտոգրաֆիկ) և (կամ) պոլիգրաֆիկ եղանակները։ Անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված ապրանքների տեղափոխման դեպքում պաշտպանության այդ միջոցները ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ապրանքների դրոշմավորում են սահմանել.
երկու և ավելի անդամ պետությունների կողմից իրենց տարածքում ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից այդ անդամ պետություններն ապահովում են սույն որոշմանը համապատասխան ստեղծված նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչումը՝ այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից, որի տարածքից տեղափոխվել է դրոշմավորված ապրանքը, անդրսահմանային առևտրի շրջանակներում տեղափոխված դրոշմավորված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններն այն անդամ պետության ազգային օպերատորին փոխանցելու պայմանով, որի տարածք է տեղափոխվել դրոշմավորված ապրանքը, և անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կրիպտոգրաֆիկ միջոցների օգտագործմամբ պաշտպանված նույնականացման միջոցների իսկությունը հաստատելու նպատակով 2021 թվականի հուլիսի 1-ից ազգային օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման պայմանով (կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական եղանակների բացակայության դեպքում)։ Ընդ որում, այն անդամ պետության ազգային օպերատորը, որտեղ գրանցված է վաճառողը, սահմանում է անդրսահմանային առևտրի ժամանակ տեղափոխված ապրանքի կարգավիճակը՝ որպես շրջանառությունից դուրս բերված ապրանք։
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ (իրավաբանական և ֆիզիկական) շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
Պահման ժամկետը* |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
0401 |
կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
0402 |
կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
0403 |
թան, կտրված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
0404 |
կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման. մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, այլ տեղում չնշված կամ չներառված |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
0405 |
սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր. կաթնային մածուկներ |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
0406՝ բացառությամբ 0406 10 500 |
պանիրներ |
- |
2021 թվականի հունիսի 1 |
0406 10 500 |
կաթնաշոռ |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
2105 00 |
պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո չպարունակող կամ պարունակող |
- |
2021 թվականի հունիսի 1 |
2202 99 910 0 |
ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 0,2% զանգվածային բաժնից պակաս |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
2202 99 950 0 |
ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 0,2% զանգվածային բաժին կամ ավելի, սակայն 2% զանգվածային բաժնից պակաս |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 | ||
2202 99 990 0 |
ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված մթերքներից ստացված ճարպ՝ 2% զանգվածային բաժին կամ ավելի |
մինչև 40 օր (ներառյալ) |
2021 թվականի դեկտեմբերի 1 |
40 օրվանից ավելի |
2021 թվականի սեպտեմբերի 1 |
___________________
* Համապատասխան նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով ապրանքի տվյալ տեսակի համար նախատեսված պահման նվազագույն ժամկետը՝ պահման սահմանված պայմանները պահպանելիս։
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
ապրանքների նույնականացման միջոցների, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 դիրքերին դասվող ապրանքների, ինչպես նաև ապրանքների հավաքածուի սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է մեքենայական ընթերցման համար պիտանի Data Matrix GS1 երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով և ներառում է հետևյալ տվյալները՝
առաջին խումբը նույնականացվում է АI=’01’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 14 թվանշանից և պարունակում է ապրանքի ծածկագիրը (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)).
երկրորդ խումբը նույնականացվում է АI=’21’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 6 կամ 8 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_ ,:; = <>?)): Տվյալ խումբը պարունակում է ապրանքի փաթեթվածքի անհատական սերիական համարը, որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն երկրի նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն), և ավարտվում է տվյալ խումբը ASCII 29 բաժանիչ պայմանանշանով.
երրորդ խումբը նույնականացվում է АI=’93’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և պարունակում է ստուգման ծածկագիրը: Օգտագործումը որոշվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ։
Մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Միությունում նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական եղանակներ մշակելու արդյունքներով ենթադրվում է Միությունում ստանդարտացված կրիպտոգրաֆիկ պաշտպանության բլոկի համար կիրառել տվյալների երրորդ խումբը։
3. Ապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են Միության անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։
4. Ապրանքները դրոշմավորվում են ապրանքի փաթեթվածքի կամ փաթեթվածքի վրա զետեղվող պիտակի կամ սթիքերի վրա նույնականացման միջոցները զետեղելու միջոցով։
5. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, «ագրեգացում» ասելով հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրված դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների միավորումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը դրա վրա զետեղվում է դրոշմավորված ապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։
Նույնականացուցչի ձևավորումն ու տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 ստանդարտներին համապատասխան. տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ դրա վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորումն իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
դրոշմավորված ապրանքների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 դիրքերին դասվող դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնելիս՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում փոխանցվում են այդ ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ XML-ձևաչափով տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TRyxmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6-րդ աղյուսակներում։
3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը)։
4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n>1).
1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, (n > 1).
n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1)։
Աղյուսակ 1
Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ․ | |||||||||
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | ||||||||||
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO 3166-ին համապատասխան |
1 | |||||||||
3. Ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի, ապրանքների ու նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | ||||||||||
3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքը վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | ||||||||||
3.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 | |||||||||
3.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |||||||||
3.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | ||||||||||
3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքը վաճառող (արտահանող) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||||||||||
3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||||||
3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |||||||||
3.2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | ||||||||||
3. 2.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 | |||||||||
3.2.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |||||||||
3.2.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | ||||||||||
3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||||||||||
3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||||||
3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |||||||||
3.3. Ապրանքի և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | ||||||||||
3. 3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքն արտադրողի մասին տեղեկություններ |
0..1 | ||||||||||
3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը |
ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը |
0..1 | ||||||||||
3.3.1.2. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
0..1 | ||||||||||
3.3.1.3. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |||||||||
3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||||||||||
3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||||||
3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |||||||||
3.3.2. GTIN նույնականացուցիչը |
առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (թվային արժեքը) |
տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար |
0..1 | |||||||||
3.3.3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ |
0..1 | |||||||||
3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
0..1 | ||||||||||
3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների |
0..1 | ||||||||||
3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի |
նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան |
ունի բարդ կառուցվածք |
0..1 | |||||||||
3.3.7. Ապրանքի ծագման երկիրը |
ապրանքի ծագման երկրի մասին տեղեկություններ |
տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունները նշելու համար (ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան) |
0..1 | |||||||||
3.3.8. Ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ |
ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին տեղեկություններ |
0..* | ||||||||||
3.3.9. Ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթի մասին տեղեկություններ |
ապրանքի որակին ներկայացվող պահանջները սահմանող փաստաթղթի մասին տեղեկություններ |
0..* | ||||||||||
3.3.10. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պահանջներին ապրանքների համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթի մասին տեղեկություններ |
արտադրանքին ներկայացվող՝ սահմանված պարտադիր պահանջների կատարումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ |
1* | ||||||||||
3.3.11. Ապրանքի մասին տեղեկություններ |
ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը |
տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||||||
3.3.12. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում |
0..* | ||||||||||
3.3.12.1. Զետեղված նույնականացման միջոցի մասին տեղեկություններ |
նշվում են նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
1..* | ||||||||||
3.3.12.1.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք ներկայացված են նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||||||
3.3.12.1.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդ կարգավիճակը սահմանելու ամսաթվի ու ժամի մասին տեղեկություններ |
1 | ||||||||||
3.3.12.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը |
դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||||||
3.3.12.1.2.2. Կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը |
0..1 | ||||||||||
3.3.12.1.2.3. Ամսաթիվը և ժամը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը |
1 | ||||||||||
3.3.12.2. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | |||||||||||
3.3.12.2.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||||||
3.3.13. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը |
այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը |
0..1 | ||||||||||
3.3.13.1. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկություններ |
1..* | |||||||||||
3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը |
1 | |||||||||||
3.3.13.1.2. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք ներկայացված են խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||||||
3.3.13.1.3. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | |||||||||||
3.3.13.1.3.1. Նույնականացման միջոցը |
տեղեկություններ, որոնք ներկայացված են փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||||||
Աղյուսակ 2
Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ․ | |||||
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | ||||||
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO 3166-ին համապատասխան |
1 | |||||
3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ |
1 | |||||
4. Ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | ||||||
4.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | ||||||
4.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ և ՀԿՊԾ) |
1 | |||||
4.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |||||
4.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | ||||||
4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքն արտադրող իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||||||
4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||
4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |||||
4.2. Ապրանքի նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | ||||||
4.2.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||
4.2.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդ կարգավիճակը սահմանելու ամսաթվի ու ժամի մասին տեղեկություններ |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||
4.3. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկություններ |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | ||||||
4.3.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |||||
4.3.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
0..1 | |||||||
5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | ||||||
5.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 | |||||
5.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |||||
5.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | ||||||
5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||||||
5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |||||
5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |||||
Աղյուսակ 3
Հասցեի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ․ |
1 |
Հասցեի տեսակի ծածկագիրը |
հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցեն. «2»՝ փաստացի հասցեն. «3»՝ փոստային հասցեն) |
0..1 |
2 |
Երկրի ծածկագիրը |
երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան) |
0..1 |
3 |
Տարածքի ծածկագիրը |
վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
4 |
Տարածաշրջանը |
առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
5 |
Շրջանը |
երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
6 |
Քաղաքը |
քաղաքի անվանումը |
0..1 |
7 |
Բնակավայրը |
բնակավայրի անվանումը |
0..1 |
8 |
Փողոցը |
քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը |
0..1 |
9 |
Շենքի համարը |
շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը |
0..1 |
10 |
Սենքի համարը |
գրասենյակի կամ բնակարանի նշագիրը |
0..1 |
11 |
Փոստային դասիչը |
փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը |
0..1 |
12 |
Բաժանորդային արկղի համարը |
բաժանորդային արկղի համարը՝ փոստային կապի ձեռնարկությունում |
0..1 |
Աղյուսակ 4
Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ․ |
1 |
Կապի տեսակի ծածկագիրը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշագիրը (նշվում է ցանկին համապատասխան՝ «АО»՝ կայքի հասցեն՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում. «ЕМ»՝ էլեկտրոնային փոստը, «FX»՝ հեռատպիչը, «ТЕ»՝ հեռախոսը, «TG»՝ հեռագիրը, «TL»՝ տելեքսը) |
0..1 |
2 |
Կապի տեսակի անվանումը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը |
0..1 |
3 |
Կապուղու նույնականացուցիչը |
կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշումը) |
0..* |
Աղյուսակ 5
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ․ |
1 |
Ապրանքի տիպը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (կաթ, թթվասեր, յոգուրտ և այլն)) |
1 | |
2 |
Հումքի ծագումը (գյուղատնտեսական կենդանիների տեսակը) |
ապրանքի տարբերակիչ հատկանիշը՝ ըստ կենդանական ծագման |
այն գյուղատնտեսական կենդանիների տեսակը, որոնցից առաջացել է ապրանքի պատրաստման համար հումքը |
1 |
3 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
0..1 | |
4 |
Ապրանքային նշանը (ապրանքանիշը) |
ապրանքային նշանի (բրենդի, ապրանքանիշի) մասին տեղեկություններ |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող աբստրակտ հասկացություն |
0..1 |
5 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..3 |
6 |
Ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով) |
ճարպի պարունակության տոկոսը |
տարրը պարտադիր է (եթե ապրանքը ենթակա է անասնաբուժական հսկողության) |
0..1 |
7 |
Սպիտակուցի զանգվածային բաժինը (տոկոսներով) |
սպիտակուցի պարունակության տոկոսը |
տարրը պարտադիր է (եթե ապրանքը ենթակա է անասնաբուժական հսկողության) |
0..1 |
8 |
Կաթնամթերքի զտաքաշը կամ ծավալը |
ապրանքի սպառողական փաթեթվածքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ |
տարրը չի լրացվում փոփոխական քանակությամբ կաթնամթերքի համար |
0..1 |
9 |
Կաթնային հիմքով բուժիչ կամ հատուկ նշանակության այլ սննդի հատկանիշը (առկայության դեպքում) |
ապրանքի պատկանելությունը բուժիչ կամ հատուկ սննդին |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ բուժիչ կամ հատուկ սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
10 |
Կաթնային հիմքով մանկական սննդի արտադրանքի հատկանիշը (առկայության դեպքում) |
ապրանքի պատկանելությունը մանկական սննդին |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ մանկական սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
11 |
Կաթնամթերքի բաղադրությունը՝ նշելով դրանում ընդգրկված բաղադրամասերը (որակական) |
ապրանքի որակական կազմի նկարագրությունը |
ձևավորվում է ազատ ձևով |
1 |
12 |
Փաթեթվածքի տիպը |
սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա |
1 | |
13 |
Փաթեթվածքի նյութը |
սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ |
1 | |
14 |
Ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը |
ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ հսկողության ենթակա ապրանք. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
15 |
Պահման ժամկետի հատկանիշը |
այն ապրանքներին պատկանելության հատկանիշը, որոնց պահման ժամկետը կազմում է մինչև 40 օր (ներառյալ) |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ ապրանքի պահման ժամկետը կազմում է մինչև 40 օր (ներառյալ). «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
16 |
Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը (խմբային փաթեթվածքների համար) |
խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների ներդրումների քանակը |
0..1 |
Աղյուսակ 6
Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ․ |
1 |
Նույնականացման միջոցի տեսակը |
նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան |
նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
2 |
Համարը՝ ըստ ռեեստրի |
նշվում է համարը՝ ըստ նույնականացման միջոցների ռեեստրի |
0..1 | |
3 |
Նույնականացման միջոցի տվյալների բլոկը |
1..* | ||
3.1 |
Կիրառման նույնականացուցիչը (AI) |
կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը |
նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան՝ 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն |
0..1 |
3.2 |
Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
նշվում է 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն |
1 |
Աղյուսակ 7
Նույնականացման միջոցի տեսակը
Բաժնի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի անվանումը |
1 |
գծավոր ստվերագծային ծածկագիրը | |
101 |
գծավոր ստվերագծային ծածկագիրը՝ Code 128 | |
2 |
երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիրը | |
3 |
երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը | |
301 |
DataMatrix ծածկագիրը | |
302 |
QR ծածկագիրը | |
303 |
Micro QR ծածկագիրը | |
4 |
ռադիոնշանները | |
401 |
UHF-ընդգրկույթի RFID-նշանը | |
9 |
նույնականացման միջոցների այլ տեսակներ | |
999 |
այլ |
Աղյուսակ 8
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (АI) ցանկը
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշ թվային նույնականացուցիչը |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող14 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+Х..8 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 6 կամ 8 պայմանանշանների չափով դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին շնորհվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար: GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է |
93 |
Ստուգման ծածկագիրը |
ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Ապրանքների անդրսահմանային տեղափոխման ժամանակ տեղեկությունների փոխանցման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
Աղյուսակ 9
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN): 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN): 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)։ |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 |
101 |
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0 - 9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,- _ ./:;< = >?!) |
Աղյուսակ 10
Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը
Կարգավիճակի ծածկագիրը |
Կարգավիճակի նկարագրությունը |
Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակը սահմանելու պատճառի նկարագրությունը |
00 |
վիճակը որոշված չէ |
«99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է ներմուծողի համակարգում) «34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է ներմուծողի համակարգում) |
10 |
ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում |
«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է ներմուծողի համակարգում) «34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում) «99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է արտահանողի համակարգում) |
20 |
ապրանքը դուրս է բերվել շրջանառությունից |
«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է արտահանողի համակարգում) |
31 |
ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 129 որոշմամբ |
Դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ (իրավաբանական և ֆիզիկական) շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի անվանումը:
5. Ապրանքի մասին տեղեկություններ՝
արտադրանքի տիպը.
ապրանքային նշանը (ապրանքանիշը).
հումքի ծագումը (գյուղատնտեսական կենդանիների տեսակը). ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով)*.
սպիտակուցի զանգվածային բաժինը (տոկոսներով) (եթե ապրանքը ենթակա է անասնաբուժական հսկողության)*.
կաթնամթերքի զտաքաշը կամ ծավալը.
կաթնամթերքի բաղադրությունը՝ նշելով դրանում ընդգրկված բաղադրամասերը (որակական).
փաթեթվածքի տիպը.
փաթեթվածքի նյութը.
ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողության ենթակա լինելու հատկանիշը*.
կաթնային հիմքով բուժիչ կամ հատուկ նշանակության այլ սննդի հատկանիշը (առկայության դեպքում).
կաթնային հիմքով մանկական սննդի արտադրանքի հատկանիշը (առկայության դեպքում).
անվտանգության պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տեսակը (պետական գրանցման վկայական կամ համապատասխանության հայտարարագիր), փաստաթղթի համարը և ամսաթիվը (ապրանքի համապատասխանության հաստատման մասին պահանջների առկայության դեպքում).
պահման ժամկետը՝ մինչև 40 օր (ներառյալ)**։
6. Ապրանքի ծագման երկիրը:
7. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
8. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվություն (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)):
______________________
* Տեղեկությունները նշվում են պարտադիր կարգով, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ։
** Նշվում է համապատասխան նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով ապրանքի տվյալ տեսակի համար նախատեսված պահման նվազագույն ժամկետը՝ պահման համար սահմանված պայմանները պահպանելու դեպքում։
