ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 
 11 օգոստոսի 2020 թվականի  | 
 թիվ 12  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի օգոստոսի 11-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում մայրու ընկույզների մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 95 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Մ. Մյասնիկովիչ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի օգոստոսի 11-ի թիվ 12 հանձնարարականի  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումների VI հատորում կատարվող
08-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0802 90 500 0 ստորաենթադիրքի պարզաբանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «0802 90 500 1–  | 
 Մայրու ընկույզներ (Pinus spp.)  | 
| 
 Տվյալ ստորաենթադիրքերում ներառվում են Pinus spp.-ի սերմերը՝ կճեպով կամ կճեպից մաքրած, կոնով կամ առանց դրա։ Սիբիրյան սոճու (Pinus sibirica Du Tour) կոնը ձվանման է՝ կիպ գրկած (սեղմված) կլորավուն թեփուկներով, որոնց մակերևույթը պատված է կարճ կոշտ մազիկներով։ Երիտասարդ կոները յասամանամանուշակագույն են, հասուն կոները՝ բաց շագանակագույն։ Կոների չափսը երկայնքով կազմում է 6-13 սմ, լայնքով՝ 5-8 սմ։ Կորեական սոճու (Pinus koraiensis Sieb. Et Zucc.) կոնը կարող է լինել երկարավուն ձվանման, ձվանման-կոնաձև կամ գլանաձև-կոնաձև։ Կոների եռանկյունաձև թեփուկները բացվում են հասունանալու ընթացքում։ Կոների գույնը՝ երիտասարդ կոների մոտ կանաչավունից մինչև բաց շագանակագույն՝ հասուն կոների մոտ։ Կոների չափսը երկայնքով կազմում է 6-17 սմ, լայնքով՝ 8 սմ և ավելի։ Կորեական սոճու (Pinus koraiensis Sieb. Et Zucc.) և սիբիրյան սոճու (Pinus sibirica Du Tour) կոների պատկերները ներկայացված են ստորև բերված նկարում։  | |
|   | 
  
 | 
| 
 Կորեական սոճու (Pinus koraiensis Sieb. Et Zucc.) կոն  | 
 Սիբիրյան սոճու (Pinus sibirica Du Tour) կոն»։  |