ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 887-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի «Համաշխարհային բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի N 492-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի «Ասիական զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի N 491-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1032-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 22-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի N 490-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1121-Ա որոշումների 2-րդ կետում «Էդուարդ Հակոբյանին» բառերը փոխարինել «Էդգար Մկրտչյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
