ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2025 թվականի N 1415-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին`
1) 2022 թվականի ապրիլի 28-ին «ԱՐՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման NՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/11 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 21,86 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.
2) 2022 թվականի ապրիլի 28-ին «ԱՐՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման NՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/11 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 2026 թվականի մարտի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
3) 2022 թվականի հունիսի 8-ին «Տ-Քնսթրաքշն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման NՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/12 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 2026 թվականի մարտի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝
ա. 2021 թվականի ապրիլի 23-ին «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կառուցման աշխատանքների կատարման պետական գնման NՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/15 պայմանագրով նախատեսված աշխատանքների՝
●
ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 19,2 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.● կատարման ժամկետը սահմանել 2026 թվականի մարտի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ կարգ) 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը,
բ. 2021 թվականի նոյեմբերի 15-ին «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության մատուցման պետական գնման NՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/16 պայմանագրով նախատեսված ծառայությունների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 16,2 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնումներն իրականացնել` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի /գլխավոր մասնաշենք/, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի շինարարական աշխատանքների գնման գործընթացն իրականացնել` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2025 թվական:
