ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2025 թվականի N 1394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին» N 956-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ համարվող արժեքները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին․».
2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով՝
«8) թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին։».
3) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «3-6-րդ» բառերը փոխարինել «3-8-րդ» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 8-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
5) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով՝
«9) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում՝ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետի ենթակետերով իրերը բնութագրող վավերապայմաններով (ռեկվիզիտներով) և մանրամասն նկարագրությունով։».
6) որոշման N 2 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24․ Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք քար, ապա կոմիտեի ղեկավարը, որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է որոշում՝
1) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համատեքստում Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը․
2) իսկ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ չհամարվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով կոմիտեի կողմից վարվող հաշվառման մատյանում հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին։».
7) որոշման N 2 հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետը «23-րդ,» բառից հետո լրացնել «24-րդ կետի 2-րդ ենթակետի,» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2025 թվական:
